Առէկսիմբանկը 15-ամյակի առթիվ պարգևատրել է իր աշխատակիցներին

Առէկսիմբանկը 15-ամյակի առթիվ պարգևատրել է իր աշխատակիցներին

PanARMENIAN.Net - Բանկի 15-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում իրականացվել է աշխատակիցների պատվոգրերի և հուշամեդալների շնորհման հանդիսավոր արարողությունը:

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-իգլխավոր տնօրենը՝ ելույթ ունենալով արարողությանը, մասնավորապես նշել է. «Բացվելով 1998 թվականի դժվար ճգնաժամային ժամանակ, մենք ոչ միայն գոյատևեցինք, այլև կարճ ժամանակում հասանք շոշափելի արդյունքների`զբաղեցնելով իր տեղը ՀՀ բանկային շուկայում: Այս տարիների ընթացքում Բանկը ունենալով հստակ ռազմավարություն` մշտապես կատարելագործել է իր աշխատակիցների մասնագիտական հմտությունները, փորձելով հաճախորդներին տրամադրել առավել ամբողջական և որակյալ սպասարկում: Եվ այսօր Առէկսիմբանկը զբաղեցնում է առաջատար դիրքեր հանրապետության բանկային համակարգում` առաջին հերթին իր անձնակազմի շնորհիվ: Տարեդարձի կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ և շնորհակալություն հայտնել ձեզ: Ձեր ամենօրյա աշխատանքը, ձեր մարդկային և մասնագիտական հատկանիշները հիմք են հանդիսանում Բանկի հաջող զարգացմանը` ի շահ հաճախորդների և ի շահ երկրի»,- հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---