ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկումը կանցկացնի ԼՂՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում

ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկումը կանցկացնի ԼՂՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում

PanARMENIAN.Net - Հունվարի 23-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: Այն կիրականացվի ԼՂՀ իշխանության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ ծատայությունից:

ԼՂՀ ՊԲ դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), Իրժի Աբերլեն (Չեխիա) և Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա): ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանն և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Հունվարի 19` ից՝ 21-ի գիշերները հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված էին, հակառակորդն ինտենսիվ կրակում էր:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 20-ի՝ լույս 21-ի գիշերը հայկական կողմից զոհեր չկային: ԼՀՂ ՊԲ մամուլի ծառայության տեղեկացմամբ այդ գիշեր շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական զինուժը մոտ 240 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ մանր և խոշոր տրամաչափի տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների վրա արձակելով ավելի քան 2000 կրակոց:

Ինչպես հունվարի 21-ին պատմել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հունվարի լույս 20-ի գիշերն ադրբեջանցիների մոտ 30 հոգուց կազմված դիվերսիոն խմբերի հարձակումը կասեցնող հայկական ստորաբաժանումը բաղկացած էր 9 հոգուց:

«Արդյո՞ք սա հերոսություն չէ»,- հավելել էր նախարարը:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր անհանգստությունն էր հայտնել շփման գծում միջադեպերի վերաբերյալ: «Շփման գծում բռնությունն ու լարվածությունը խաթարում են բանակցային գործընթացը: Ափսոսում եմ այսօրվա մահվան համար»,- twitter-ի իր էջում գրել էր համանախագահը:

Հունվարի 10-ին ևս ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը` կրակելով հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ: Մասնավորապես, կրակ էր բացվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի ու սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր ու Այգեպար գյուղերի ուղղությամբ:

Երեկոյան կրակահերթն ինտենսիվ էր, տարբեր տեսակի զինատեսակներ էին օգտագործվել, ընդհուպ մինչև մեծ տրամաչափի «ԴՇԿ» գնդացիրներ: Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հաջողվել էր լռեցնել հակառակորդին, հայկական կողմից կորուստներ ու վիրավորներ չկային: Հունվարի 9-ին կենտրոնական հավաքակայան այցին լրագրողների հետ զրույցում ՊՆ Սեյրան Օհանյանն անդրադարձել էր ադրբեջանցիների կողմից հրադադարի պարբերաբար խախտմանը. «Վերջին երկու ամիսներին գրեթե բացառեցինք մեր կողմից ցանկացած պատասխան, որպեսզի հակառակորդին էլ հանդարտության կոչ անենք, բայց փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում նրանք ավելի են լկտիանում, իսկ լկտիներին պետք է պատժել»,- նշել էր նախարարը:

Դեկտեմբերի 14-ի ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայ զինծառայող էր զոհվել, ինչից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե ՀՀ զինված ուժերի գործողությունները լինելու են կանխարգելիչ ու խիստ: Ադրբեջանական կողմի գործողությունները «հերթական անգամ ցույց են տալիս, որ, անտեսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերը, շարունակվում է հրադադարի պահպանման անտեսման ադրբեջանցիների մշտական մոտեցումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---