24 ապրիլի 2006 - 15:14 AMT
«Լռության երթ» Լեհաստանի թուրքական դեսպանատան առջեւ
Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի նախօրեին Լեհաստանի հայ երիտասարդության ընկերակցությունը այլ հայկական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել էին «Լռության երթ» ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, հաղորդում է PanARMENIAN.Net գործակալության թղթակիցը Լեհաստանից: Խաղաղ երթը սկսվել է Վարշավայի Սբ.Աստվածամոր երկեղեցուց եւ ավարտվել է թուրքական դեսպանատան մոտ: Հավաքվածները տանում էին դրշոներ, կարգախոսներ եւ մոմեր: «Մենք եկել ենք Թուրքիայի դեսպանատան մոտ ոչ թե վրեժ լուծելու, այլ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու համար»,-դիմել է Լեհաստանի դեսպանատան մոտ հավաքվածներին լեհահայերի հոգեւոր հովիվ Թադեուշ Իսահակյան-Զալեսկին: «Լռության երթն» ավարտվեց մոմավառությամբ, որոնք դրվել էին խաչի ձեւով թուրքական դեսպանատան առջեւ: Երթը խաղաղ անցավ, նրա մասնակիցները չենթարկվեցին Թուրքիայի դեսպանատան աշխատակիցների սադրանքներին, որոնք բարձր միացրել էին թուրքական հեռուստատեսությունը եւ աննկատ լուսանկարում էին դեսպանատան մոտ հավաքված հայերին: