24 ապրիլի 2006 - 15:32 AMT
Նյու Յորքում տեղի է ունեցել բողոքի հանրահավաք ընդդեմ Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության
ԱՄՆ հայերը ապրիլի 23-ին բողոքի հանրահավաք են կազմակերպել Նյու Յորքում, որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Միջոցառումը կազմակերպել էր Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը թուրք-ադրբեջանական հակահայկական հանրահավաքի հարեւանությամբ: Հայկական հանրահավաքի մասնակիցները արտահայտեցին իրենց բողոքը ընդդեմ Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության, որը վարում է պաշտոնական Անկարան, ինչպես նաեւ Թուրքիայի կողմից կազմակերպվող հակահայկական հավաքների դեմ: Հակահայկական հանրահավաքները օրենսդրական մակարդակով արդեն արգելվել են Ֆրանսիայի Լիոն քաղաքում, Բեռլինի Բարնդենբուրգ շրջանում, ինչպես նաեւ Շվեյցարիայում, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը: