24 ապրիլի 2006 - 17:01 AMT
Ռուսաստանի հայերի միությունը վրդովված է հայ ուսանողի սպանության փաստով
Ռուսաստանի հայերի միությունը խորապես վրդովված է հրեշավոր հանցագործությամբ` Մոսկվայի կառավարման համալսարանի 17-ամյա ուսանող Վիգեն Աբրահամյանցի Մոսկվայի «Պուշկինսկայա» մետրոյի կայարանում սպանության փաստով: Այդ մասին ասվում է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանի հայտարարության մեջ: «Մեզ, ինչպես եւ ՌԴ բոլոր քաղաքացիներին, շատ մտահոգում է Ռուսաստանի խոշոր կենտրոնները` Մոսկվան, Սանքտ Պետերբուրգը, Վորոնեժը եւ այլ քաղաքներով տարածված` ազգային հողի վրա ֆաշիստական բռնության ակտերի անպատիժ ալիքը: Մենք գտնում ենք, որ նման փաստերը իրավապահ մարմինների եւ իշխանական կառույցների թողտվության հետեւանք են եւ նրանց` իրենց քաղաքացիների ամենկարեւոր իրավունքը` կյանքի իրավունքը ապահովելու անզորության վկայությունը»,-նշվում է ՌՀՄ տարածած մամլո հաղորդագրության մեջ: ՌՀՄ նախագահը ընդգծում է, որ Միությունը վճռականորեն պահանջում է իրավապահ մարմիններից օգտագործել իր բոլոր հնարավորությունները, որպեսզի Վ.Աբրահամյանցի մարդասապանները գտնվեն եւ խիստ պատասխանատվության ենթարկվեն: «Սքինհեդների գործողությունները ակնհայտ սադրանք են եւ նպխատակ ունեն ստվերելու մեր Հայրենիքի կերպարը, ներկայացնելու Ռուսաստանը անբարենպաստ կերպով Սանքտ Պետեբուրգում կայանալիք Ութնյակի գագաթնաժողովի շեմին: Ֆաշիստական տարրերի սանձազերծումը պետք է կասեցվի»,-ասվում է ՌՀՄ նախագահի հայտարարության մեջ: