Սիրիայի ԱԳՆ. Եթե բանակցությունները ձախողվեն, պատասխանատվությունը կկրի ԱՄՆ պետքարտուղարը

Սիրիայի ԱԳՆ. Եթե բանակցությունները ձախողվեն, պատասխանատվությունը կկրի ԱՄՆ պետքարտուղարը

PanARMENIAN.Net - Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միքդադը հունվարի 26-ին հայտարարել է, որ Դամասկոսի և Սիրիայի պատվիրակությունները քննարկում են հրադադարի հարցը։

«Հրադադարը» չենք քննարկում: Բանակի հետ չենք պատերազմում: Կարևոր է հետևել, թե ինչ տերմիններ ենք օգտագործում: Խոսքըն անվտանգության ապահովման միջոցառումների մասին է: Այո, քննարկում ենք այդ միջոցները»,- հայտարարել է Միքդադը: Նա նաև նշել է, որ պատասխանատվությունը Ժնևում խաղաղ բանակցությունների հնարավոր ձախողման համար ընկնում է ԱՄՆ և այլ արևմտյան երկրների վրա, որոնք «հովանավորում են ահաբեկիչներին»:

«Նախարար Լավրովը մշտապես ասում է, որ մենք չպետք է բանակցենք ահաբեկիչների հետ, միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Քերին մշտապես երկխոսության կոչ է անում նրանց հետ: Որոշ երկրներ չեն ժխտում, որ սատարում են ահաբեկիչներին: Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ ես պատերազմին նվիրված խորհրդաժողովի եմ մասնակցում, ոչ թե խաղաղության: Քերիի ու Հեյգի հայտարարությունները ավելի շուտ Սիրիայում պատերազմի կոչ են, ոչ թե խաղաղության: Եթե նրանք լրջորեն մտահոգված են խաղաղությունն ապահովելու, ապա պետք է ասեին այդ մասին: Եթե բանակցությունները ձախողվեն, նրանք կկրեն դրա պատասխանատվությունը»,-հայտարարել է Միքդադը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Սիրիայի ԱԳ փոխնախարարը նշել է, որ Դամասկոսը համաձայն է ամեն ինչ քննարկել: «Բայց երբ ասում ենք «ամեն ինչ», դա չի նշանակում, որ ընդդիմությունը կստանա մեր կատարյալ հավանությունը: Ինչպես մենք չենք ստանա նրա լիակատար հավանությունը: Այնպես որ դա շատ զգայուն հարց է: Բաշար Ասադը այնքան ժամանակ նախագահ կմնա, քանի դեռ սիրիացի ժողովուրդն այ որոշում չի կայացրել: Սիրիայի ցանկացած քաղաքացի իրավունք ունի առաջ քաշելու իր թեկնածությունն ընտրություններում: Մենք ընտրությունները համարում ենք միակ ելքը Սիրիայի ճգնաժամից: Բայց որոշ մարդիկ դիմադրում են դրան», ասել է Միքդադը:

Իր հերթին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում գործող գրոհայինների հետ բանակցություններ լինել չեն կարող:

«Բանակցությունները նրանց հետ մենք մերժում ենք սկզբունքային նկատառումներով և մյուսներին էլ խորհուրդ չենք տալիս: Դա ոչ միայն մեր մտահոգությունն է, որ գնալով ավելի ու ավելի հաճախ են գրոհայիններն ու ահաբեկիչները պայմաններ թելադրում Սիրիայում տարբեր շրջաններում, այլ նաև «Ութնյակի խմբի» բոլոր անդամների կարծիքն «,-ասել է նա, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:

«Ես բանակցային գործընթացում տեղ չեմ տեսնում այնպիսի կառույցների համար, ինչպիսիք են «Ջեբհաթ ան Նուսրան», «Իրաքի ու Լևանտի իսլամական պետությունը» և «Ալ Քայիդայի» մյուս ճյուղավորումները: Մեր նպատակն է որքան հնարավոր է արագ հասնել որոշակի քաղաքական համաձայնության կառավարության ու աշխարհիկ, հայրենասեր ընդդիմության միջև և քաղաքական կառավարմանը զուգահեռ օգնել նրանց միավորվել ահաբեկիչների դեմ պատերազմում»,-ասել է Լավրովը:

Սիրիայում արդեն 2տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Իսլամիստական խմբավորումների նպատակն է շարիաթի օրենքներով գործող պետության ստեղծումը: Սիրիայի գծով խորհրդաժողովը սկսվել է հունվարի 22-ին Մոնտրյոյում, հետո շարունակվել է Ժնևում: Խորհրդաժողովի նպատակն է դադարեցնել քաղաքացիական պատերազմը:

Photo: Press TV
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---