Հունվարի 27-ը Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրն է

Հունվարի 27-ը Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրն է

PanARMENIAN.Net - Հունվարի 27-ը ՄԱԿ որոշմամբ նշվում է որպես Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օր: Այդ օրը խորհրդային զորքերը ազատագրեցին Աուշվից-Բիրքենաու համակենտրոնացման ճամբարի կալանավորներին: Օրը որպես հիշատակի օր է սահմանվել 2005 թվականին, երբ նշվում էր Օսվենցիմի կալանավորների ազատագրման 60-ամյակը: ՄԱԿ ընդունած համար 60/7 բանաձևը դատապարտում է Հոլոքոսթի ժխտումը և կոչ է անում բոլոր երկրներին հարգել Աղետի զոհերի հիշատակը: Ըստ տարբերի տվյալների, Օսվենցիմում զոհվել է 1,5-2 մլն մարդ, որից մոտ 1 միլիոնը հրեաներ էին:

Իսրայելում Աղետի ու Հերոսության օրը՝ Յոմ հա Շոան, նշվում է հրեական օրացույցով նիսանի 27-ին՝ Վարշավայի գետտոյում ապստամբության օրը: Մեր օրացույցով այդ ամսաթիվը ընկնում է ապրիլի 7-ի ու մայիսի 7-ի միջակայքում: Նիսանի 27-ն առաջարկել էր Իսրայելի առաջին վարչապետ Բեն Գուրիոնը:

Գերմանիայում Հոլոքոսթի զոհերի հիշատակի օրը նշվում է հունվարի 27-ին: Հունվարի 27-ին Կրակովում տեղի կունենա Լեհաստանի, Իսրայելի ու այլ երկրների խորհրդարանականների համատեղ նիստը, որը նվիրված է Աուշվից-Բիրքենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման 69-րդ տարելիցին:

Աուշվիցի համակենտրոնացման ճամբարը բացվել է 1940 թվականին: 1942 թվականին ոչ հեռու կառուցվեց Բիրքենաու ճամբարը, որը հայտնի է նաև որպես Աուշվից-2: 1947 թվականին ճամբարի տեղում թանգարան կառուցվեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---