Թունիսի խորհրդարանը հաստատել է երկրի նոր սահմանադրությունը

Թունիսի խորհրդարանը հաստատել է երկրի նոր սահմանադրությունը

PanARMENIAN.Net - Թունիսի Ազգային սահմանադիր ժողովը՝ խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է երկրի նոր սահմանադրության նախագիծը: «Կողմ» արտահայտվեցին 217 պատգամավորներից 22-ը: Ըստ խորհրդարանականների, փաստաթղթի հաստատումը պատմական օր է երկրի համար, հայտնում է euronews.

Սուր քաղաքական հակասությունները թույլ տվեցին մշակել բոլորին գոհացնող սահմանադրություն հեղափոխությունից միայն երկու տարի անց, որի արդյունքում պաշտոնանկ արվեց նախագահ Բեն Ալին:

Կիրակի օրը Թունիսի ժամանակավոր վարչապետը երկրի նախագահին ներկայացրեց «տեխնիկական» կառավության կազմը: Բոլոր նախարարներն անկուսակցական են: 2014 թվականի աշնանը նախատեսվում է անցկացնել նախագահի ընտրություն: Սահմանադրության նախագծում գրանցված է, որ Թունիսն աշխարհիկ պետություն է, տղամարդիկ ու կանայք ունեն հավասար իրավունքներ: Թունիսի նախագահը կարող է զբաղեցնել գերագույն պաշտոնը երկու հնգամյա ժամկետներից ոչ ավելի:

Սահմանադրության մեջ ամրագրված է հոդվածը փոխելու արգելքը: Նախագահի պարտավորությունները ներառում են գլխավոր հրամանատարի պարտականությունները, «պետության ընդհանուր քաղաքականությունը, ներառյալ պաշտպանական, արտաքին և ազգային անվտանգության հարցերը»: Թունիսի ղեկավարը լիազորված է նաև որոշումներ ընդունելու խորհրդարանի լուծարման մասին պատգամավորների երկու երրորդի համաձայնության դեպքում: Որպես պետության ղեկավարի լիազորություններ թվարկված են՝ գերագույն մուֆտիի նշանակումն ու պաշտոնանկությունը, բարձրագույն պաշտոնների նշանակումը հանրապետության ղեկավար կազմում, գերագույն դիվանագիտական ու ռազմական պաշտոնների նշանակումը, վարչապետի ներկայացմամբ ԿԲ ղեկավարի պաշտոնի համար թեկնածուի հավանությունը կամ մերժումը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---