Հայաստանը մասնակցում է Նյու Դելիի զբոսաշրջության ցուցահանդեսին29 հունվարի 2014 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 29-31-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը ներկայացնում է Հայաստանը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայանալիք «Satte» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Այն Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից մեկն է, որին մասնակցում են մոտ 50 երկրի 600 զբոսաշրջային կազմակերպություն և 7500 առևտրային գործակալ: Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր և քարտեզներ: Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը Հայաստանի ներկայացվածությունը հնդկական շուկայում խթանելու, հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատելու ու ներգնա զբոսաշրջության աճին նպաստելու նպատակ ունի, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը: ՀԱՄՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հնդկաստանի զբոսաշրջության կազմակերպության ղեկավարության հետ՝ երկկողմանի զբոսաշրջային շփումները որակապես նոր մակարդակի բարձրացման հնարավորությունները քննարկելու համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |