Կոնգրեսական Շիֆ. Քրիստոնյաները Սիրիայում մեծ ռիսկի են ենթարկվում

Կոնգրեսական Շիֆ. Քրիստոնյաները Սիրիայում մեծ ռիսկի են ենթարկվում

PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ադամ Շիֆը հանդիպել է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Արմաշ Նալբանդյանի հետ, որը ԱՄՆ-ում է գտնվում մի խումբ սիրիացի քրիստոնյաների առաջնորդների խմբում քննարկելու համար քրիստոնյա բնակչության վիճակը Սիրիայում:

«Եպիսկոպոս Նալբանդյանն ու նրա գործընկերները նկարագրեցին իրենց ժողովրդի ու հավատավորների անվստահությունն ու ահաբեկված վիճակը և խնդրեցին Կոնգրեսին ու նախագահին արագացնել օգնության հատկացումը միլիոնավոր սիրիացիների, որոնք տուժել են քաղաքացիական պատերազմից, բայց մնում են Սիրիայում: Եպիսկոպոսն իր զեկույցում կրկնել է այն, ինչ ես լսել եմ այլ աղբյուրներից ներքին տեղահանվածների ու փախստականների շրջանում միջոցների անհավասար բախշման մասին: Սիրիայի քրիստոնյաների աղետալի վիճակը միշտ իմ ուշադրության կենտրոնում է եղել: Մենք պետք է պնդենք, որ օգնությունն ավելի ծավալուն լինի ու հանգուցալուծի սիրիացիների հումանիտար ճգնաժամը, որոնց թվում շատ են նաև քրիստոնյաները»,-ասել է Շիֆը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆն ու Ֆրենկ Վոլֆը անցյալ տարի ուղերձ էին հղել ներքին անվտանգության դեպարտամենտ (DHS)՝ կոչ անելով ժամանակավոր մուտքի արտոնագրեր տրամադրել բոլոր նրանց, ով գտնվում է արտակարգ իրավիճակում, մասնավորապես, 6000 սիրիացիների: «Դա թույլ կտա այն սիրիացիներին, որոնք մուտքի արտոնագրին էին սպասում ԱՄՆ-ում ընտանիքների հետ վերամիավորվելու համար, անհապաղ ստանալ դրանք:

Փախստականների թվում շատ են կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները, այդ թվում քրիստոնյաները, որոնք առանձնակի ռիսկի են ենթարկվում: Նրանցից շատերն ապաստան են գտել Միացյալ Նահանգներում»,-ասել է կոնգրեսականը: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում 66 հայ է զոհվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---