24 ապրիլի 2006 - 19:44 AMT
ՌԴ դեսպանը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին
Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Նիկոլայ Պավլովը եւ դեսպանատան աշխատակիցները ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հաղորդում է Երեւանում ՌԴ դեսպանատունը: ՌԴ դեսպանի խոսքերով, ապրիլի 24-ին Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում եւ շրջաններում տեղի կունենան միջոցառումներ, կապված այդ տարելիցի հետ: «Մոսկվայում, Սանքտ Պետերբուրգում եւ այլ քաղաքներում կկազմակերպվեն խորհրդաժողովներ եւ կլոր սեղաններ, նվիրված Հայոց ցեղասպանությանը»,-ասել է նա: Ն.Պավլովը հիշեցրել է, որ ՌԴ Պետդուման ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռեւս 1995 թվականին: