24 ապրիլի 2006 - 20:28 AMT
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ բողոքի ակցիաներ տեղի կունենան Վենեսուելայում եւ Շանհայում
Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի կապակցությամբ բողոքի ակցիաներ տեղի կունենան Վենեսուելայում եւ չինական Շանհայում, հաղորդել է հայկական «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը: Ըստ նույն աղբյուրի, Վրաստանի հայկական երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությամբ այսօր բողոքի ցույց է տեղի ունեցել Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առաջ: Ցուցարարները նամակ են փոխանցել դեսպանատանը` պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մինչդեռ, ինչպես հաղորդում են այլ աղբյուրներ, հանրահավաքի մասնակիցներին չի հաջողվել փոխանցել փաստաթուղթը, քանի որ պարզվել է, որ այսօր Թուրքիայի դեսպանատանը աշխատակիցներից ոչ ոք չի եղել: