24 ապրիլի 2006 - 20:39 AMT
Մոսկվայի հայերը բողոքի հանրահավաք են անցկացրել Թուրքիայի դեսպանատան առջեւ
Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ի առավոտյան հայկական Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում գտնվող խաչքարի մոտ ծաղկեպսակներ են դրել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի, հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Այնուհետեւ մատուցվել է պատարագ: Օրվա երկրորդ կեսին մոսկվաբնակ հայերը բողոքի ցույց են կազմակերպել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առջեւ: Հավաքվել է մոտ 150 մարդ: Նրանք պարզել էին «Հույս չունենա'ք: Չենք մոռանա: Չենք ների'», «Նենգությունն ու բռնությունը թուրքական քաղաքականության էությունն են», «Թուրքիայի համար տեղ չկա Եվրոպայում» կարգախոսներով պաստառներ, ինչպես նաեւ Հայաստանի, ԵՄ, Հունաստանի, Իտալիայի, Կանադայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Շվեդիայի դրոշները: Որոշ մասնակիցներ փորձել են ձվեր նետել դեսպանատան վրա, սակայն միլիցիայի աշխատակիցները թույլ չեն տվել:

Ապրիլի 24-ի երեկոյան «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի կունենա «Արաքս» բելգիական խմբի բարեգործական համերգը, որին հրավիրվել են ՌԴ եւ ՀՀ հասարակական եւ քաղաքական գործիչենր: Համերգից հետո տեղի կունեան ավտոերթ, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: