Լիբիայում ոչնչացվել է առավել վտանգավոր քիմզենքի պաշարը 5 փետրվարի 2014 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի ԱԳ նախարար Մոհամմեդ Աբդել Ազիզը հայտարարել է, որ իր երկիրն ավարտել է առավել մեծ վտանգ ներկայացնող քիմիական զենքի պաշարների ոչնչացման գործընթացը: «Լիբիան ամբողջովին ձերբազատվեց քիմիական զենքի պաշարներից, որոնք դեռ պիտանի էին կիրառման համար և սպառնալիք էին տեղաբնակների, շրջակա միջավայրի ու մերձակա շրջանների համար»,-ասել է Մոհամմեդ Աբդել Ազիզը, հայտնում է ВВС-ին: Ըստ նրա, այսպիսի արդյունքը հնարավոր չէր լինի առանց միջազգային հանրության աջակցության: Քիմիական արսենալների ոչնչացման գործում Լիբիային օգնել են Գերմանիան, Կանադան ու ԱՄՆ-ն: Ամբողջությամբ գործընթացը ավարտին կհասցվի մինչև 2016 թվականը: «Այդ զինամթերքի ոչնչացումը մեծ գործ էր դժվարին, խնդրահարույց պայմաններում, որոնց ականատեսը մենք այսօր դարձանք քիմզենքի ոչնչացման Ռուվագի օբյեկտում: Սկզբից մինչև վերջ այդ խնդիրների լուծումը Լիբիայի, ՔԶԱԿ և այլ երկրների սերտ համագործակցության արդյունք է»,-հայտարարել է ՔԶԱԿ ղեկավար Ահմեդ Ուզյումջյուն: Ըստ կազմակերպության, հանգուցյալ Մուամմար Քադդաֆիի կառավարման օրոք Լիբիայի տարածքում ստեղծվել էին քիմիական զենքի մի քանի պահեստներ: Դեռ 2004 թվականին Լիբիան միացավ Քիմիական զենքի արգելման կոնվենցիային, հայտարարեց իր արսենալների չափերի մասին ու համաձայնվեց ոչնչացնել այն: Ըստ նախկին իշխանությունների, Լիբիայում 25 մետրիկ տոննա իպրիտ կար և 1,4 հազար տոննա հումք քիմիական զենքի պատրաստման համար: Լիբիական իպրիտի ոչնչացման ծրագիրը կասեցվեց 2011 թվականին ՆԱՏՕ-ի ռազմական գործողության մեկնարկի հետ: Սիրիայում նույնպես քիմիական զենքի դուրս բերման գործընթաց է ըստ Սիրիայի կառավարության ու ՔԶԱԿ միջև պայմանավորվածության՝ Ռուսաստանի ու ԱՄՆ միջնորդությամբ: 2013 թվականի օգոստոսի 28-ին թուրքական Vatan թերթի կայքում զետեղվեց «Քիմիական զենքը սիրիացի իսլամիստների համար արտադրվում է Թուրքիայում» տեսանյութը: Թերթը գրում է, որ այն ժամանակ, երբ Արևմուտքը պատրատվում է հարված հասցնել Սիրիային պատժելու համար նախագահ Ասադին խաղաղ բնակիչների դեմ քիմզենքի օգտագործման համար, այս տեսանյութը պետք է գրավի բոլոր նրանց ուշադրությունը, ով մտադիր է ռմբակոծել Սիրիան: Ռեակտիվներով տարաների վրա տեսանելի են թուրքերեն գրությունները: ԱՄՆ-ն Ասադին էր մեղադրում օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին: Ասադը նախկինում հայտարարել էր, որ իր զորքերի հաջողությունների ֆոնի վրա քիմիական զենքի կիրառումն «անտրամաբանական» կլիներ: Մի շարք երկրներ, այդ թվում Ռուսաստանը, համամիտ չեն, որ Ասադը քիմիական զենք է օգտագործել: ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինն ասել է, որ Ասադի հասցեին հնչող մեղադրանքերը «աներևակայելի հիմարություն են»: ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 27-ին միաձայն հավանություն տվեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: Բանաձևը բացառում է ուժի կիրառումը Սիրիայում և ընդհանրապես 7-րդ հոդվածի ցանկացած կիրառում: ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածը կոչվում է «Գործողությունները խաղաղության սպառնալիքի, խաղաղության խախտման և ագրեսիայի ակտերի դեպքում», որով նախատեսվում է պատժամիջոցների կիրառում ԱԽ որոշմամբ, ինչպես նաև զինված ուժերի կիրառում «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգնման համար»:Բանաձևի տեքստն ընդունվեց Ռուսաստանի և ԱՄՆ ինտենսիվ բանակցությունների արդյունքում: Նրա հիմքում 2013թ. սեպտեմբերի սկզբին Ժնևում ընդունած համաձայնությունն է: Հոկտեմբերի 6-ին սիրիացիները ոչնչացրել են քիմիական զենքի պաշարների մեծ մասը Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների ղեկավարությամբ: Ըստ ՔԶԱԿ հաստատած ծրագրի ամբողջ քիմզենքը պետք է դուրս բերվի Սիրիայից ոչ ուշ, քան 2014 թվականի փետրվարի 5-ին և ոչնչացվի մինչև 2014 թ. հունիսի 30-ը: 2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն: Photo: AFP Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |