Zurich Chess Challenge 2014-ի արդյունքները. Լևոն Արոնյանը երկրորդն է 5 փետրվարի 2014 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 29-ին Ցյուրիխում մեկնարկած Zurich Chess Challenge 2014 շախմատային սուպերմրցաշարը փետրվարի 4-ի երեկոյան ավարտվել է: Ընդհանուր հաշվարկում (կայծակնային խաղ (բլից), դասական խաղ, արագ խաղ) առաջին տեղը 10 միավորով գրավել է աշխարհի նորընծա չեմպիոն Մագնուս Կարլսենը: Լրացուցիչ ցուցանիշներով երկրորդ տեղում է Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, երրոդն իտալացի Ֆաբիանո Կարուանան է: Նշենք, որ սուպերմրցաշարի նախավերջին տուրում Արոնյանին երկրպագելու համար Ցյուրիխ էր եկել նաև Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը: Ամերիկացի Հիկարու Նակամուրայի դեմ պարտիայում այդ օրվա հաղթանակը գրոսմայստերը նվիրել էր շանսոնյեին: «Այսօրվա խաղս նվիրվում եմ մեր լեգենդ Շառլ Ազնավուրին, ով այդքան սիրալիր գտնվեց ու այցելեց ինձ այստեղ՝ Ցյուրիխում»,- Twitter-ի իր էջում հաղթանակից հետո գրել էր Արոնյանը՝ տեղադրելով Ազնավուրի հետ լուսանկարը: Zurich Chess Challenge-ը հիմնական կրկնվող միջազգային շախմատային մրցաշարներից է, այս տարվանն արդեն Ցյուրիխի թվով երրորդ սուպերմրցաշարն էր: Zurich Chess Challenge 2012-ը 6 խաղանոց մրցաշար էր ռուս Վլադիմիր Կրամնիկի ու Լևոն Արոնյանի միջև, որն ավարտվեց 3-3 հաշվով՝ մասնակիցներից ամեն մեկը հաղթեց մեկական խաղ, մնացած չորսն ավարտվեցին ոչ ոքիով: Նախորդ տարի մրցաշարում Հայաստանը մասնակից չի ունեցել: Լևոն Արոնյանը Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարն է, 2005-ին աշխարհի գավաթակիրը, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի հաղթող, Հայաստանի հավաքականի կազմում երեք անգամ հաղթել է շախմատի համաշխարհային օլիմպիադաներում, 2011-ին՝ աշխարհի թիմային առաջնությունում։ 2014-ի հունվարի 1-ի դրությամբ անհատական վարկանիշով աշխարհի 2-րդ շախմատիստն է (2812)։ Photo: Zurich Chess Challenge Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |