Հումանիտար օգնությունը հասնում է Սիրիա 5 փետրվարի 2014 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ նախաձեռնությամբ Թեհրանում տեղի է ունեցել Իրանի, Սիրիայի ու Շվեյցարիայի ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ քննարկվել են Սիրիայի հումանիտար կարիքները ու դրանք բավարարելու միջոցները: Սիրիական պատվիրակությունը հանդիպմանը գլխավորում էր ԱԳ և էմիգրանտների հարցերի փոխնախարար Հուսեմ էդ Դին Ալյան, իրանականը՝ ԱԳ նախարարի Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի գծով տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը, իսկ շվեյցարականը՝ Զարգացման ու գործակցության գործակալության փոխտնօրեն Մանուել Բեսլերը: Հանդիպման շրջանակներում Ալյան ճեպազրույց վարեց Սիրիայի հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Նա նշեց, որ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում հումանիտար հարցին ու մշտապես աշխատում է գոհացնել բոլոր կարիքավոր քաղաքացիների պահանջներն առանց բացառության: Ըստ նրա, երկրում հումանիտար իրավիճակի վատթարացման գլխավոր գործոններն են զինյալ ահաբեկչական խմբավորումների հանցավոր գործունեությունը և միակողմանի տնտեսական պատժամիջոցները, որոնք որոշ երկրներ սահմանել են Սիրիայի դեմ, հայտնում է սիրիական SANA գործակալությունը: Մինչդեռ Լաթակիայի «Ալ Բասել» օդանավակայան են ժամանել հումանիտար բեռով երկու ռուսական ինքնաթիռներ: Բեռի քաշը 52 տոննա է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Էլիզաբեթ Հոֆֆը առողջապահության դեպարտամենտից պահանջել է առավել կարևոր պահանջների ցուցակը: Հոֆֆն այցելել է մի քանի բուժկենտրոններ ու ժամանակավոր կացության կենտրոններ, ուր մինչ այդ կազմակերպության շնորհիվ պատվաստանյութ էր բերվել երեխաների համար: Հոֆֆը հայտարարել է, որ այցի նպատակն է քննարկել իրավիճակն առողջապահության ոլորտում գավառներում, պարզել, թե ինչպիսին է պատվաստանյութերի ու դեղորայքի պահանջարկը: «Հավատարմություն Սիրիային» եվրոպական հասարակական կազմակերպության հումանիտար օգնության հերթական խմբաքանակը փետրվարի 3-ին հասել է սաhմանակետ Լիբանանի ու Սիրիայի սահմանին: Այն բաղկացած է 18 բեռնատարներից սնդդամթերքով, մանկական սնունդով, ջեռուցիչներով ու ծածկոցներով: Ինչպես հայտարարել է կազմակերպության ղեկավար Ամին Աբու Ռաշիդը, հումանիտար օգնությունը կբաշխվի փախստականների ու այլ անձանց միջև, որոնք տուժել են ճգնաժամից: Օգնության մի մասը կհատկացվի Յարմուկի փախստականների ճամբարի ընտանիքներին: Իր հերթին կազմակերպության ղեկավարներից Ալ Հալիլը հայտարարել է, որ հումանիտար օգնությունը հավաքվել է Եվրոպայի մի շարք պաղեստինյան կազմակերպությունների շնորհիվ: «Հավատարմություն Սիրիային» կազմակերպությունը գործում է 2013 թվականի մայիսից: 2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |