25 ապրիլի 2006 - 19:36 AMT
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի համար քաղաքական հարց է
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի համար ոչ թե պատմական, այլ քաղաքական բնույթ ունի: Այդ մասին այսօր Երեւանում Լիտավյի նախագահ Վալդաս Ադամկուսի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի կողմից այդ փաստի ժխտումը խոչընդոտներ է ստեղծում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար: «Երկար տարիներ այդ հարցը գաղափարական ծուղակ է եղել քաղաքական նպատակների համար: Հայաստանը չի ունեցել անկախ պետականություն, որը կկարողանար պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Այսօր մենք ունենք պետություն, ունենք ուժեղ սփյուռք, որը շատ ակտիվ է այդ հարցում»,-նշել է Հայաստանի նախագահը: Նա նաեւ ընդգծեց, որ հայերը չպետք է դառնան անցյալի պատանդներն, այլ պետք է ձգտեն նորմալ հարաբերությունների տարածաշրջանում: ՀՀ նախագահը նաեւ երախտագիտություն հայտնեց Լիտվայի խորհրդարանին 2005 թվականի դեկտեմբերի 15-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի համար: