Շրջափակված սիրիական Հոմսի բնակիչները կկարողանան հեռանալ քաղաքից

Շրջափակված սիրիական Հոմսի բնակիչները կկարողանան հեռանալ քաղաքից

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնել է Սիրիայի ԱԳՆ-ն, Հոմս գավառի նահանգապետ Թալալ ալ Բարազին և Սիրիայում ՄԱԿ մշտական ներկայացուցիչ Յակուբ ալ Հելյուն համաձայնության են եկել Հոմսի Հին քաղաքի շրջանում շրջափակված խաղաղ բնակիչներին տարհանելու վերաբերյալ:

Առաջին հերթին խոսքը գնում է երեխաների, կանանց, ծերունիների ու վիրավորների մասին: Նրանց հնարավորություն կտրվի հեռանալ այդ շրջաններից, երբ կձեռնարկվեն տարհանման համար անհրաժեշտ բոլոր միջոցները: ԱԳՆ-ն հայտարարել է, որ ըստ պայմանագրի սիրիական իշխանությունները Հոմսը լքած քաղաքացիներին տեղեր կտրամադրեն ժամանակավոր բնակության վայրերում, սննդամթերք ու դեղորայք: Ըստ համաձայնության, նախատեսվում է նաև հումանիտար բեռների ներմուծում այն քաղաքացիական անձանց համար, որոնք կցանկանան մնալ այդ շրջաններում, հայտնում է SANA գործակալությունը:

Մինչդեռ Հոմս գավառի Առ Ռայանի շրջանում 191 մարդ է հանձնվել իրավասու մարմիններին իրենց զենքով: Ալ Բաաս համալսարանում գործող Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության կոմիտեի ղեկավար Հոսե Մուհամմեդ Իսան նշել է, որ դա քայլ է դեպի ազգային հաշտեցում: Նա հաստատել է, որ Սիրիան կհաղթի ժողովրդի ու բանակի ջանքերի շնորհիվ: Սիրիայի Ժողովրդական խորհրդի պատգամավոր Մուհամմադ աշ Շամին հայտարարել է, որ հաշտեցումը, որին հաջողվել է հասնել Սիրիայի որոշ շրջաններում, քայլ է դեպի Սիրիայի վերականգնում: Նա նշել է, որ սիրիացիների համախմբվածության շնորհիվ ձախողվեցին Սիրիայի թշնամիների ծրագրերը: Հոմսում վակֆերի դեպարտամենտի ղեկավար շեյխ Իսլամ Ալ Մուրսին հորդորեց բոլորին, ով մոլորության մեջ է հայտնվել, հանձնվել իշխանություններին ու նպաստել անվտանգության ու կայանության հաստատմանը երկրում:

2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

Սիրիական կարգավորման «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովը տեղի ունեցավ հունվարի 22-23-ին: Խորհրդաժողովի արդյունքում ոճ մի պայմանավորվածության հասնել չհաջողվեց, սակայն կողմերը՝ կառավարությունն ու ընդդիմությունը, կշարունակեն եկխոսությունը փետրվարին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---