Իրանի նախագահը 170 հազար դոլար է նվիրաբերել երկրի միակ հրեական հոսպիտալին 7 փետրվարի 2014 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոուհանին 170 հազար դոլար է նվիրաբերել երկրի միակ հրեական հոսպիտալին, հայտնում է AP-ին իրանական ԶԼՄ-ների վրա հղումով: Ինչպես նշում է IRNA գործակալությունը, սա Ռոուհանիի արդեն երկրորդ բարեգործական նվիրատվությունն է դոկոտր Շապիրի հոսպիտալին, որը հիմնադրվել է Թեհրանում մոտ 70 տարի առաջ: 2013 թվականին նախագահը նույնքան գումար հատկացրեց հոսպիտալին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Իրանում մոտ 25 հազար հրեա է բնակվում, դա հրեաների ամենամեծ համայնքն է Մերձավոր Արևելքում, նշում է գործակալությունը: Իրանի հրեաների համայնքը պաշտոնապես խտրականության չի ենթարկվում, սակայն երկրի նախկին քաղաքական ղեկավարությունը բազմիցս է հակահրեական հայտարարություններ արել: Նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, մասնավորապես, ժխտում էր ազգային հողի վրա հրեաների ոչնչացման փաստը 1930-40-ական թվականներին: Իր ելույթներում նա սպառնում էր «ջնջել Իսրայելը երկրի երեսից»: Գործող նախագահ Ռոուհանին 2013 թվականի սեպտեմբերին CNN-ին տված հարցազրույցում ճանաչեց Հոլոքոսթի փաստը և անվանեց այն նացիստների ոճրագործություն հրեա ժողովրդի դեմ: Ընտրվելուց հետո Հասան Ռոուհանին արգելեց ամեն տարի Թեհրանում անցկացվող հակահրեական խորհրդաժողովը, որն ամեն տարի կազմակերպում էր նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Նախագահ Ռոուհանին առաջին անգամ վերջին տարիների ընթացքում շնորհավորեց հրեաներին Ամանորի՝ Ռոշ հա Շանա տոնի կապակցությամբ: Իրանի կառավարությունն որպես կրոն իսլամից բացի ճանաչում է միայն երեք դավանանք՝ քրիստոնեությունն իր բոլոր ճյուղավորումներով, հուդայականությունն ու զրադաշտականությունը: Իրանում բավականին զուսպ են վերաբերվում ոչ իսլամական, այսպես կոչված պատմական կրոններին: Առավել խիստ են այստեղ վերաբերվում բողոքականությանը, որն ամրագրվեց Իրանում շախի ռեժիմի ազատականացման շրջանում, դեռ 1979 թ. իսլամական հեղափոխությունից առաջ: Այն ժամանակ բողոքականներին հաջողվեց որոշ քանակի մահմեդականների ներգրավել: Ճանաչված կրոնական համայնքները մեկական ներկայացուցիչ ունեն խորհրդարանում՝ մեջլիսում: Photo: Reuters Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |