25 ապրիլի 2006 - 19:45 AMT
ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածաշրջան կատարելիք այցի ժամկետը դեռեւս որոշված չէ
ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածաշրջան կատարելիք այցի հստակ ժամկետը դեռեւս որոշված չէ: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: Նա հաղորդեց, որ ԵԱՀԿ ՄԽ միջնորդներրը մտադիր են հանդիպել մայիսի սկզբին Մոսկվայում` հակամարտության կարգավորման ներկա փուլը քննարկելու եւ հետագա քայլերն որոշելու համար: Մոսկովյան խորհրդակցություններից հետո համանախագահները, հնարավոր է, հերթական այցը կատարեն տարածաշրջան, ավելացրել է Բ.Ֆասյեն: Ըստ նրա, խորհրդակցությունների եւ այցի ժամկետները հայտնի կդառնան մի քանի օրից, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: