26 ապրիլի 2006 - 14:32 AMT
Դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Հայաստանի եւ Սեյշելի միջեւ
Ապրիլի 19-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը եւ Սեյշելի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ժերեմի Բոնելամը ստորագրեցին արձանագրություն երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Ստորագրելով այս արձանագրությունը, Հայաստանն ու Սեյշելը պարտավորվում են խթանել փոխադարձ ըմբռնումն եւ ամրապնդել բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը երկու ժողովուրդների միջեւ: