26 ապրիլի 2006 - 15:34 AMT
Հայ պատմաբան. Հայոց ցեղասպանությունը նախապես ծրագրված գործողությունների արդյունք էր
Հրանտ Դինկը իրավացի չէ, համարելով, թե քրդերը գնում են այն նույն սխալ ճանապարհով, ինչ հայերը 1915 թվականին, հույսը դնելով գերտերությունների վրա: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, 1915թ. Հայոց ցեղասպանությունը ոչ թե այն բանի արդյունք էր, որ հայերը հույսները դրել էին մեծ տերությունների վրա, այլ նախապես ծրագրված եւ մանրակրկիտորեն նախապատրաստված գործողությունների արդյունք էր, ուղղված բնիկ հայ բնակչության ոչնչացմանն իր պատմական հայրենիքում: «Երկրորդը, ստեղծված իրավիճակում քրդերը ուղղակի այլընտրանք չունեն, քանի որ ակնհայտ է, որ թուրքական պետությունը պատրաստ չէ նրանց այն իրավունքները տալ, որ նրանք պահանջում են»,-նշել է նա: