Վրաստանի ԱԳՆ. Շուտով կորոշվի ՌԴ և Վրաստանի նախագահների երկխոսության վերսկսման ամսաթիվը12 փետրվարի 2014 - 14:38 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ փոխղեկավար, պետական քարտուղար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ մարտի սկզբին Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Ժվանիայի հետ կքննարկի Ռուսաստանի և Վրաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Գեորգի Մարգվելաշվիլիի հնարավոր հանդիպման նախապատրաստման հարցը: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Ինչ վերաբերում է պարոն Աբաշիձեի հետ հաջորդ հանդիպմանը, ապա, հավանաբար, այն տեղի կունենա մարտի սկզբին: Օրակարգը նույնը կլինի՝ հարաբերությունների կարգավորման պրակտիկ քայլերը բոլոր այն ոլորտներում, որտեղ դա այսօր հնարավոր է: Կյանքի թելադրանքով կշարժվենք՝ առանց բարձր հայտարարությունների ու մեծ պատրանքների: Հաշվի առնելով այսoր հնչած մեր նախագահի ու Վրաստանի վարչապետի խոսքերը, բնականաբար, մենք կանդրադառնանք նաև այդ կարևոր հարցին»,-ասել է Կարասինը: Ռուսաստանի և Վրաստանի նախագահների երկխոսության վերսկսման ամսաթիվը կորոշվի արդեն ամսվա վերջին, հայտարարել է վրացական ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն: Փետրվարի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ կարող է հանդիպել է Վրաստանի ղեկավարի հետ, եթե վերջինս հանդես գա նման նախաձեռնությամբ: Մարգվելաշվիլին խոստացավ ուսումնասիրել Պուտինի առաջարկը, իսկ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշեց, որ պատրաստ է երկխոսության վերսկսմանը: ՌԴ և Վրաստանի հարաբերությունները սրվեցին, երբ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը 2008 թվականի օգոստոսի վերջում՝ Ցխինվալի դեմ Վրաստանի ռազմական ագրեսիայից հետո: Ի պատասխան Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ ու երկու հանրապետությունները հայտարարեց գրավյալ տարածքներ: «Վրացական երազանքի» կոալիցիայի իշխանության գալուն պես Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցություններ սկսվեցին հարաբերությունների կարգավորման շուրջ: Վրացական կողմը ներկայացնում է Իվանիշվիլիի հատուկ ներկայացուցիչ, Մոսկվայում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեն, ռուսականը՝ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար |