26 ապրիլի 2006 - 16:11 AMT
Jazz Appreciation Month 2006-ը սկսվեց «Ջազի գույներով»
Երեւանում այսօր մեկնարկել է արդեն ավանդական դարձած Jazz Appreciation Monthը (JAM 2006): Ինչպես նախորդ տարի, փառատոնի առաջին օրն անց է կացվում «Ջազի գույները» մրցույթը երիտասարդ նկարիչների եւ երաժիշտների մասնակցությամբ: JAM 2006-ի ծրագրում է նաեւ հայ ջազի աստղերի եւ ԱՄՆ-ից Ջուդի Բեյդի քառյակի ելույթները: Փառատոնի շրջանակներում Ազգային պատկերասրահում կցուցադրվեն ջազի մասին ֆիլմեր Սմիթսոնի ջազի ինստիտուտի հավաքածուից: Նշենք, որ փառատոնը անց է կացվում Հայաստանում արդեն հինգերորդ անգամ եւ անց է կացվում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: