26 ապրիլի 2006 - 16:26 AMT
Ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտման արդյունքում վիրավորվել են երեք ժամկետային զինծառայողներ
Ապրիլի 26-ին, ժամը 11:40-ի սահմաններում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մարտական հենակետում գտնվելիս աջ ուսից հրազենային վիրավորում է ստացել Վայքի զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հարութ Վալերիկի Մանուչարյանը` ծնված 1987թ., զորակոչված 2005թ.: Այսօրվա դրությամբ նրա վիճակը բավարար է: Ապրիլի 25-ին, ժամը 20:40-ի սահմաններում հրազենային վիրավորումներ են ստացել նաեւ Իջեւանի զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքային Նարեկ Վահրամի Հովհաննիսյանը` ծնված 1986թ., եւ շարքային Գոռ Արտակի Աբրահամյանը` ծնված 1986թ., : Այսօր վաղ առավոտյան Իջեւանի քաղաքային հիվանդանոցից Նարեկ Հովհաննիսյանը տեղափոխվել է Երեւան, իսկ Գոռ Աբրահամյանը` Վանաձորի զինհոսպիտալ: Զինծառայողների վիճակը բավարար է:Ինչպես PanARMENIAN.Net-ն է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, երկու դեպքում էլ հայկական կողմից պատասխան կրակ չի բացվել, իսկ Ադրբեջանի զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությունն այն մասին, թե հրադադարի ռեժիմը խախտել է հայկական կողմը, չի համապատասխանում իրականությանը: