26 ապրիլի 2006 - 17:20 AMT
Թուրքիան «վիրավորված է» Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կանադայի վարչապետի հայտարարությամբ
«Մենք վիրավորված ենք Կանադայի վարչապետի արած մեկնաբանություններից, որոնք սատարում են ցեղասպանության վերաբերյալ Հայաստանի անհիմն մեղադրանքները: Այդ մեկնաբանությունները վնասել են Թուրքիայի հետ հարաբերություններին»,- ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ` կապված Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեկնաբանությունների հետ, հաղորդում է թուրքական «Հուրիեթ» օրաթերթը:

Հիշեցնենք, որ Կանադայի վարչապետը ապրիլի 21-ին ողջունել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները եւ իր, ինչպես նաեւ իր կուսակցության անունից հայտնել էր, որ «աջակցել է եւ շարունակելու է աջակցել իր երկրի խորհրդարանի զույգ պալատների կողմից ընդունված Հայոց ցեղասպանության բանաձեւերին»: