Հավայան կղզիների Ներկայացուցիչների պալատը մերժել է հակահայկական բանաձևերը (վիդեո)

Հավայան կղզիների Ներկայացուցիչների պալատը մերժել է հակահայկական բանաձևերը

PanARMENIAN.Net - Հավայան կղզիների նահանգի օրենսդիրները մերժել են Ադրբեջանի նախաձեռնած հակահայկական միջոցները, որը փորձում է ԱՄՆ նահանգների օրենսդիր մարմինների աջակցությունը ստանալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ագրեսիվ արշավում: Ինչպես հայտնում է Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատ հանձնախումբը (ANCA WR), քվեարկությունը Հավայների Կոնգրեսում ցույց տըվեց, որ չնայած «խավիարային դիվանագիտության» շրջանակում ծախսած միլիոններին, կոռումպացված ու հակաժողովրդավարական նախագահ Իլհամ ԱԼիևը իրավունք չունի ազդելու ԱՄՆ կառավարության վրա: «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ալոհա նահանգի օրենսդիրներին, որոնք վաղուց են հայտնի մարդու իրավունքների պահպաման հարցերին իրենց նվիրվածությամբ, նրանց իմաստնության համար, քանի որ Բաքուն ջանում էր օգտագործել Հավայների հեղինակությունն ու քաղաքացիների բարի համբավը»,-ասել է Էլեն Ասատրյանը:

Նահանգի Ներկայացուցիչների պալատը, Վետերանների միջազգային և մշակույթի ու կրթության կոմիտեն մերժել է հակահայկական բանաձևերը, որոնց հեղինակն էր Կոմիտեի նախագահ Մարկ Տակաին: Օրինագծերը վերաբերում էին Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դրանց նախաձեռնողը ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովն է:

Civil Beat թերթը հայտնել է, որ Հավայան կղզիների բնակիչները որոնում են այդ բանաձևերի դրդապատճառները: Դա կարող է լինել Ներկայացուցիչների պալատի անդամ Կաբանիլի ու նախագահ Տակաիի Բաքու այցելության արդյունքն անցյալ տարվա մայիսին, որոնք միացան տարբեր նահանգներից շուրջ 300 օրենսդիրների, գրում է թերթը՝ նշելով, որ երկու կոնգրեսականների այցն Ադրբեջանից պահանջել է 8000 դոլարի ծախս:

Չնայած Ադրբեջանի կառավարության ծախսած միջոցներին՝ առավել համոզիչ ձայները պատկանում էին հայկական համայնքի երեք անդամներին՝ Արփինե Ֆիլիյան Մարին, 82-ամյա թոշակառու Արթուր Մարտիրոսյանին և ակտիվ հասարակական գործիչ Անի Մարտիրոսյանին:

«Մենք պետք է զգոն լինենք կասեցնելու համար մեր պատմությունը կեղծելու փորձերը, և մենք պետք է նպատակային միջոցներ ձեռնարկենք դրան հակազդելու համար: Այսօր հաղթեցին ոչ միայն հայերը, այլ նաև մյուսները, որոնք փոքրամասնություն են կազմում: Թող իշխի ճշմարտությունը»,-ասել է Անի Մարտիրոսյանը, գրում է Asbarez-ը:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը բաց նամակով դիմել էր ամերիկացի օրենսդիրներին Ադրբեջանում կոռուպցիայի և Իլհամ Ալիևի կողմից ժողովրդավարության ճնշման վերաբերյալ: Նամակում մասնավորապես ասվում է, որ Իլհամ Ալիևը ճնշում է գործադրում ԱՄՆ նահանգների օրենսդիր մարմինների վրա հայերին առնչվող հարցերում վերջիններիս դիրքորոշման պատճառով: «Ադրբեջանն Ալիևների ընտանիքի կառավարման տակ է գտնվում: Գործող նախագահը, որը ՊԱԿ գեներալի որդի է, միլիարդատեր է դարձել պետական պաշտոնում և հաճախ հիշատակվում է որպես աշխարհի ամենաանժողովրդավարական առաջնորդ: Նրա անձնական կարողությունն ու կառավարության կոռուպցիան ցուցադրվել են CNBC-ի «Ալիևների ընտանիքն Ադրբեջանում» հաղորդման մեջ:

Արամ Համբարյանը հիշեցնում է, որ Իլհամ Ալիևի հետ է կապված աշխարհի ամենաաղմկահարույց սկանդալը, երբ նա ներում շնորհեց հայ սպային կացնահարած մարդասպանին, որը ցմահ բանտարկության էր դատապարտված: Մարդասպանը կացնահարել է հայ սպային քնած ժամանակ և ժամանակին այդ խայտառակ ոճրագործությունը դատապարտվեց նախագահ Օբամայի կողմից: «Մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում վատագույններից է աշխարհում, ինչ ամեն տարի նշվում է Պետքարտուղարության մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներում: ԱՄՆ ժողովրդավարությունը թույլ է տալիս Ալիևի ռեժիմին ազատ գործել մեր բաց հանրության շրջանակներում, սակայն, դա չի նշանակում, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է լռեն, երբ օտարերկրացի ղեկավարները միջամտում են մեր գործերին, չեն հարգում մեր իրավունքները, չեն կիսում մեր արժեքները, հատկապես, երբ փորձում են արտահանել իրենց անհանդուրժողականությունը մեր երկիր: Նահանգների ցանկացած օրենսդիր ժողովի համար ռիսկային կլիներ կոռումպացված առաջնորդների շահերի սպասարկումը: The Washington Post-ն ու մյուս ԶԼՄ-ները հայտնել են ամերիկացի քաղաքական գործիչների հասցեին սկանդալային մեղադրանքների մասին, որոնք հայտնվել են Ադրբեջանի ազդեցության տակ: Սակայն միևնույն ժամանակ նախորդ թեկնածուն Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար արգելափակվեց ԱՄՆ Սենատում, քանի որ մտավախություն էին առաջացնում նրա անհարիր հարաբերությունները պաշտոնական Ադրբեջանի հետ»,-գրել է Համբարյանը:

ANCA գործադիր տնօրենը կոչ է անում օրենսդիրներին չենթարկվել բռնատերին ու զերծ մնալ նրա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ուղղված ատելության արշավանքից:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ամենախոշոր և ազդեցիկ ամերիկահայ կազմակերպությունն է ԱՄՆ-ում, որն իրականացնում է հասարակական գործունեություն և կապ է պաշտպանում կառավարության հետ: Կազմակերպությունը հայ ժողովրդի շահերի արտահայտողն ու պաշտպանն է ԱՄՆ-նում, կազմակերպությունը ներկայացված է տեղական, տարածաշրջանային և դաշնային մակարդակներով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---