26 ապրիլի 2006 - 18:48 AMT
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման համար անհրաժեշտ է կարգավորել ղարաբաղյան խնդիրը
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար անհրաժեշտ է կարգավորել ղարաբաղյան խնդիրը: «Դա իսկապես շատ կարեւոր հարց է: Բայց երկրորդական բնույթի, դա խնդրի միայն մեկ կողմն է: Պետք է զբաղվել կենտրոնական խնդրով, եւ մենք գիտենք, որ դա Լեռնային Ղարաբաղի ապագան է: Այնպես որ եկեք զբաղվենք բուն խնդրով, այլ ոչ թե պտտվենք նրա շուրջ»,-ասել է Թերի Դեւիսը, հաղորդում է «Մեդիամաքսը»: