26 դեկտեմբերի 2002 - 19:41 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ CEBIT-2003 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացված հայկական 6 ընկերություններ կմասնակցեն CEBIT-2003 ամենամյա միջազգային ցուցահանդեսին, որը կանցկացվի Գերմանիայի Հաննովեր քաղաքում 2003թ. մարտի 13-21-ը: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը տեղեկացրել է Prosme ծրագրի համակարգող Սեւակ Հովհաննիսյանը, հայկական ընկերություններին կտրամադրվի 30ք. մետր մակերեսով ցուցատախտակ, իսկ նրանց գործունեության մասին տեղեկությունները կմուտքագրվեն CEBIT-ի կատալոգում: Հայկական ընկերությունների մասնակցությունն այդ ցուցահանդեսին, ասել է նա, թույլ կտա գործնական շփումներ հաստատել արտասահմանյան գործընկերների հետ: