Բաքուն ամերիկացի կոնգրեսականներին լրտեսության մե՞ջ է կասկածում

Բաքուն ամերիկացի կոնգրեսականներին լրտեսության մե՞ջ է կասկածում

PanARMENIAN.Net - Վերջերս ադրբեջանական մամուլում հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ Սենատի աշխատակիցներն այցելում են Ադրբեջան հետախուզության նպատակով, անհեթեթ են: Այդ մասին ասվում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ, հայտնում է ANSPRESS-ը:

Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը կանոնավոր այցեր է կատարում Ադրբեջան պաշտոնական անձանց ու քաղաքացիական հասարակության անդամների հետ հանդիպումների նպատակով: Այդ ուղևորությունների նպատակն է առավել մանրամասն իրազեկել ԱՄՆ Կոնգրեսին Ադրբեջանի ու տարածաշրջանի մասին: Ամերիկացի կոնգրեսականներն ու քաղաքական գործիչները բավականին հաճախ են այցելում Բաքու և դա հիմնականում արվում է Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսները վերահսկելու նպատակով: Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո, որոնք ըստ ամերիկյան պարբերականների դարձան «2013 թվականի վատագույն գաղափարը», Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան հայտարարեց. «Համագործակցությունն ԱՄՆ ու Ադրբեջանի միջև կառուցվում է երեք սկզբունքներով՝ ժողովրդավարություն, էներգետիկա ու անվտանգություն: Վաշինգտոնը երբեք ժողովրդավարությունը չի զոհաբերի էներգետիկ շահերին: Մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերն են մեր արժեքները: Մենք շատ ենք գնահատում դրանք ու ցանկանում ենք, որպեսզի մեր գործընկերները հարգեն այդ տեսակետները: Մենք երբեք չենք զոհաբերել և չենք զոհաբերի ժողովրդավարությունը նավթին ոի էներգետիկ շահերին: Մեզ համար կարևոր են բոլոր երեք ուղղությունները և մենք շարունակելու ենք աշխատել Ադրբեջանի հետ այդ հարցերում»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---