27 ապրիլի 2006 - 16:06 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը երկօրյա այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հերթական խորհրդակցությունների նպատակով երկօրյա այցով մեկնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ստեփանակերտում նախատեսված են ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի, խորհրդարանի եւ կառավարության ղեկավարների, ինչպես նաեւ ԱԳ նախարարի հետ: Վ. Օսկանյանը զեկուցումով հանդես կգա նաեւ Ստեփանակերտի համալսարանում: