ԱՄՆ համալսարանում Հայոց ցեղասպանության օրինակով համակենտրոնացման ճամբարների մասին դասընթաց կանցկացվի

ԱՄՆ համալսարանում Հայոց ցեղասպանության օրինակով համակենտրոնացման ճամբարների մասին դասընթաց կանցկացվի

PanARMENIAN.Net - Գարնանը ԱՄՆ Ռատգերսի համալսարանում նոր դասընթաց կսկսվի 5 տարբեր պատերազմների ժամանակ համակենտրոնացման ճամբարների ուսումնասիրության վերաբերյալ: Փիլիսոփայության դոկտոր Խաչիկ Մուրադյանը կկարդա «Սոցիոլոգիան ու համակենտրոնացման ճամբարների պատմությունը» դասընթացը Նյուարկի համալսարանում, գրում է Asbarez-ը: Դասընթացը հետևում է համակենտրոնացման ճամբարի էվոլյուցիային, սկսած ապստամբների դեմ պայքարի ռազմավարությունից՝ իսպանացիների և կուբացիների, երկրորդ անգլա-բուրական պատերազմի, ԱՄՆ և Ֆիլիպինների պատերազմի, Հայոց ցեղասպանության ու Հոլոքոսթի ժամանակ: Դասախոսությունների և միջոցառումների շարքն ու դասաշարը անցնում է համալսարանի Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ու մարդու իրավունքների կենտրոնի (CGHR) ծրագրով Ցեղասպանության վերաբերյալ բարձրագույն դպրոցի կրթական նախագծի հետ համագործակցությամբ (GenEd - HigherEd): Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ու մարդու իրավունքների կենտրոնը խրախուսում է ցեղասպանությունների, հակամարտությունների կայունության, առողջապահության ու մարդու իրավունքների հետ կապված հարցերի գիտական ուսումնասիրություններն ու կրթաթոշակներ տրամադրում: Կենտրոնը բազմաթիվ դասընթացներ, դասախոսություններ, գիտաժողովներ ու մշակութային միջոցառումներ է հովանավորել, որոնք ուղղված են եղել 21-րդ դարի ակտուալ խնդիրների ընկալմանն ու լուծմանը:

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ու մարդու իրավունքների կենտրոնը արդեն նաև մի քանի ծրագիր է իրականացրել կապված Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հետ: Պրոֆեսոր Մուրադյանը եղել է ծրագրի համակարգողը 2011 թվականից, նա նաև դասավանդում է հակամարտությանների կարգավորման վերաբերյալ դասընթացը Վուսթերի պետական համալսարանում: Նրա ատենախոսությունը Քլարքի համալսարանում նվիրված էր Հայոց ցեղասպանության երկրորդ փուլին:

GenEd – HigherEdնախագիծը ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որը օգնում է մարդու իրավունքներ և ցեղասպանություն դասավանդող ուսուցիչներին ուսումնական նյութեր մշակելով ու տարածելով՝ ապահովելով ուսումնական ռեսուրսների մատչելիությունը, կազմակերպելով ուսումնական դասընթացներ: Կազմակերպությունը ձգտում է ընդլայնել Հայոց ցեղասպանության ընդհանուր ընկալումը Առաջին համաշխարհային պատերազմի պատմության համատեքստում և դրան հաջորդած ցեղասպանությունների օրինակով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---