Մշակութային խճանկար. Բրիտանական ֆիլմեր, ճապոնացի սենսեյի վարպետության դաս, Կալուգայի կինոփառատոն19 փետրվարի 2014 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կանցնի Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը՝ նվիրված ինտեգրման ու հաղորդակցության խնդիրներին: Փետրվարի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնում բացման արարողությունը կցուցադրվի «Ամառը փետրվարին» ֆիլմը: Երևանի 3 կինոթատրոնում՝ «Մոսկվա», «Նաիրի» ու «Սինեմա Սթարում» կինոնկարները կցուցադրվեն անգլերենով ու հայերեն ենթագրերով: Կկազմակերպվեն նաև վարպետության դասեր ու մրցույթներ: Փառատոնային ֆիլմերը կցուցադրվեն նաև Գորիսում, Գավառում ու Գյումրիում: Այս տարի փառատոնի հյուրերն են Բրիտանական խորհրդի կինոյի բաժնի խորհրդական Քրիստին Բարդսլինն ու «Միամիտ Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը, հայտնում է Armenia Today-ը: Մեծ Բրիտանիայի, ՅՈւՆԻՍԵՖ-ի ու «ԱրմենՏել» ՓԲԸ աջակցությամբ փառատոնը կազմակերպում է Հայաստանում Բրիտանական խորհուրդը: Իսկ մարտի 1-2-ին ճապոնացի վարպետ Յամադա-սենսեյը Երևանում կիմոնոյի ցուցադրություն կանցկացնի, իկեբանայի ու սումի-է նկարչության տեխնիկայի վարպետության դասեր, հայտնել է հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի փոխնախագահ Լուսինե Թանգյանը, գրում է «Նովոստի-Արմենիան»: «Ճապոնիայի դեսպանության, Հայաստանի Գեղագիտական ազգային կենտրոնի ու «Հիկարի» կենտրոնի կազմակերպած միջոցառումները կանցնեն Հայաստանի Նկարիչների միությունում»,- ասել է նա: Միջոցառումները կմեկնարկեն մարտի 1-ին, որից հետո իկեբանայի վարպետության դաս կլինի: Հաջորդ օրն առավոտյան կանցնի սումի-է նկարչության տեխնիկայի վարպետության դաս, ցերեկը՝ ճապոնական թեյախմության արարողությունը, իսկ նույն օրվա երեկոյան ճապոնական կիմոնոներ կցուցադրվեն: Սումի-է-ն գեղանկարչության տեսակ է, որն արվում է ջրով և տուշով: Այս արվեստն առաջացել է Չինաստանում, իսկ XIV դարում տարածվել է նաև Ճապոնիայում: Առանձնահատկությունը սև գույնի գերիշխումն է: «Այսպիսի միջոցառումներ մեր կենտրոնը կազմակերպում է արդեն երրորդ տարին, սակայն հատուկ Ճապոնիայից բերված կիմոնոների ցուցադրությունն առաջինը կլինի»,- նշել է Թանգյանը: Նա նաև հայտնել է, որ ինչպես միջոցառումների, այնպես էլ վարպետության դասերի մուտքն ազատ է լինելու, բայց վերջինի դեպքում անհրաժեշտ է նախապես գրանցվել: Բացի այդ, Հայաստանը կմասնակցի IX Միջագային ուղղափառ «Հանդիպում» կինոփառատոնին, որը կբացվի փետրվարի 21-ին ՌԴ Կալուգայի շրջանում, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: Կինոփառատոնում կցուցադրվի 311 խաղարկային, փաստագրական ու անիմացիոն ֆիլմ 9 երկրից: Հայաստանից բացի մասնակցության հայտ են ներկայացրել Ֆրանսիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուկրաինան, Բելառուսը, Սերբիան ու Վրաստանը: Այս տարի կիոնփառատոնը նվիրված է Սերգի Ռադոնեժսկու ծննդյան 700-ամյակին և կանցնի Օբնինսկում չորս հարթակներում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |