Իրանն ու «վեցնյակն» աշխատում են միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնության վրա

Իրանն ու «վեցնյակն» աշխատում են միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնության վրա

PanARMENIAN.Net - Իրանն ու «վեցնյակի» երկրները Վիեննայում բանակցությունների երկրորդ օրը շարունակել են վերջնական համաձայնագրի շուրջ համաձայնության գալու փորձերը: Համաձայնագիրը կոչված է վերջ դնելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ 10-ամյա հակամարտությանը:

ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան ցանկանում են հասնել տևական համաձայնության Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման վերաբերյալ, չեզոքացնելու համար մտավախությունները Թեհրանում ատոմային ռումբի մշակման հարցում: Իրանի համար գերակայություն է համարվում պատժամիջոցների վերացումը: Բանակցությունները, որոնք, հավանաբար, կձգձգվեն առնվազն մի քանի ամսով, հաջողության դեպքում կարող են ցրել Իրանի ու Արևմուտքի հարաբերություններում կուտակված բազմամյա թշնամանքը, նվազեցնել նոր պատերազմի սպառնալիքը Մերձավոր Արևելքում, փոխել իշխանության բալանսը տարածաշրջանում ու մեծ հնարավորություններ բացել արևմտյան ընկերությունների համար:

«Բանակցությունները զարմանալիորեն լավ են անցնում: Դեռևս ոչ մի լուրջ խնդիր չկա»,-ասել է բարձրաստիճան արևմտյան դիվանագետներից մեկը: Ըստ դիվանագետների, առաջին նիստը երեքշաբթի արդյունավետ էր ու զգալի արդյունքներ տվեց: «Հատուկ ուշադրություն դարձվեց բանակցությունների պարամետրերին ու բանակցություններին, ինչպես նաև բանակցային ժամկետներին, որոնք կարող են միջին լինել ըստ տևողության»,-ասել է եվրոպացի դիվանագետներից մեկը: «Մենք վայրկյանական արդյունքներ չենք ակնկալում»,-հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Իրանի IRNA լրատվականը հայտնել է, որ չորեքշաբթի հանդիպմանը համաձայնեցվել է բանակցությունների նախնական ծրագիրը, թեև այն դեռ չի հաջողվել վերջնականապես համաձայնեցնել: «Վեցնյակին» մոտ աղբյուրը նշում է, որ աշխատանքն այդ փաստաթղթի վրա դեռ չի սկսվել:

Փետրվարի 18-ին Վիեննայում սկսվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլը: 2013 թվականի նոյեմբերի 24-ին Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) պայմանավորվել են Իրանի միջուկային ծրագրի կրճատման մասին՝ առավել լիարժեք համաձայնության ակնկալիքով: Մասնավորապես, Իրանը պարտավորվել է դադարեցնել ուրանի 5 տոկոսից բարձր հարստացումը, դադարեցնել պլուտոնիումի ու ցենտրիֆուգերի արտադրությունը, ինչպես նաև թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ: Ի պատասխան Արևմուտքը պետք է ապասառեցնի Իրանի ակտիվների մի մասը:

Ըստ պայմանավորվածության, ի պատասխան ԱՄՆ-ն ու Եվրամիությունը համաձայնվել են ապասառեցնել 4,2 մլրդ դոլար կազմող Իրանի արտերկրի հաշիվները: Առաջին փոխանցումն Իրանը կարող է ստանալ արդեն փետրվարին:

photo:telegraf.co.uk
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---