Ազերիները նեղացել են Լատվիայից աշխարհագրության դասագրքում ԼՂՀ-ն հիշատակելու համար20 փետրվարի 2014 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Լատվիայում Ադրբեջանի դեսպանությունը նոտա է հղել «Աշխարհի նոր աշխարհագրություն» դասագրքի կապակցությամբ, որտեղ «կոպիտ սխալ է» թույլ տված Ադրբեջանի գոյություն չունեցող «տարածքային ամբողջականության» հարցում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի դեսպանատան աշխատակից Հերայ Մուրադովը, հայտնում է Vesti.az-ը՝ APA գործակալության վրա հղումով: Մուրադովը նշել է, որ փետրվարի 19-ին Լատվիայում ՎՈւԱՄ անդամ երկրների դեսպանությունների ներկայացուցիչների հանդիպումն էր: Բացի այդ, դեսպան Էլման Զեյնալովը Լատվիայի ԱԳՆ-ին մտահոգությունն է հայտնել դասագրքում «սխալի» կապակցությամբ և նոտա հղել նախարարությանը: Ադրբեջանին նեղացրել է այն փաստը, որ աշխարհագրության դասագրքում, որը նախատեսված է Լատվիայի միջին դպրոցի աշակերտների համար, առանձին բաժին է նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, ինչպես նաև պատկերված է ԼՂՀ դրոշը: Հերայ Մուրադովը հավելել է, որ հարցի առնչությամբ հետազոտություն է արվել: Հուրախություն ադրբեջանական կողմի, հայտնի է դարձել, որ դասագիրքը չի օգտագործվում միջին դպրոցում: Դա հաստատել է նաև Լատվիայի կրթության նախարարությունը: Ադրբեջանը միշտ շատ սուր է արձագանքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիշատակումներին արտերկրում հրատարակվող ու շրջանառվող դասագրքերում, քարտեզներում կամ կայքերում և ամեն գնով փորձում է առաջ տանել իր դիրքորոշումը՝ օտարերկրացի պաշտոնյաներին մոլորության մեջ գցելով սեփական «տարածքային ամբողջականության» մասին պնդումներով: 1921 թվականի հուլիսի 5 ՌԿԿ(բ) Կովկասյան բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը միացվեց Ադրբեջանական ՍՍՀ-ին, առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու: 1923 թվականի հուլիսի 7 Լեռնային Ղարաբաղի հայաբնակ մասից կազմվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ): 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա: Ի պատասխան Ղարաբաղի հայերի խաղաղ պահանջի, որոնք կազմում էին ԼՂԻՄ բնակչության 80 տոկոսը, Ադրբեջանն ագրեսիա սանձազերծեց խաղաղ բնակչության դեմ: ԼՂՀ Պաշտպանության բանակաը անվտանգության գոտի ստեղծեց ԼՂՀ շուրջ, 1994 թվականի մայիսի 5-ին Ռուսաստանի, Ղրղզստանի ու ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը ստորագրեցին Բիշքեկի արձանագրությունը, որի հիման վրա մայիսի 12-ին նույն կողմերի միջև ձեռք բերվեց Հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը գործում է մինչ օրս, թեև ադրբեջանական կողմը մշտապես խախտում է ռեժիմն ու ետ չի տանում դիպուկահարներին: 1992 թ. ղարաբաղյան կարգավորման համար ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում ընթանում է բանակցային գործընթացը, որի նպատակն է նախապատրաստել ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովը, որը կոչված է վերջնականապես լուծելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |