27 ապրիլի 2006 - 17:41 AMT
Ապրիլի 27-ին Կալիֆորնիայի խորհրդարանում նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը
Ապրիլի 27-ին Կալիֆորնիայի խորհրդարանում Սակրամենտոյում նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Միջոցառմանը մասնակցում են Կալիֆորնիա նահանգի Սենատի եւ Խորհրդի անդամները, Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Գագիկ Կիրակոսյանը, նահանգի ազգային համայնքների ներկայացուցիչներ: Կալիֆորնիայի նահանգի նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի կապակցությամբ, որտեղ ապրիլի 23-29 Կալիֆորնիայում հայտարարված է «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ», հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նշենք, որ 2005 թվականի ապրիլի 24-ին Կալիֆորնիա նահանգի Սենատը եւ Խորհուրդը բանաձեւ ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հիշատակման մասին: