27 ապրիլի 2006 - 19:21 AMT
ԼՂՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի դիտարկումը անցել է առանց միջադեպերի
ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումն է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` ԼՂՀ Շահումյանի շրջանի Գյուլիստան բնակավայրից դեպի հյուսիս-արեւմուտք ընկած հատվածում: Դիտարկումը անցել է առանց հրադադարի խախտման: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերում դիտարկումը գլխավորել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: Խմբի կազմում էին անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պիտեր Քին (Մեծ Բրիտանիա) եւ Հարրի Էրոնենը (Ֆինլանդիա): Դիտարկումը անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, հրադադարի խախտման դեպքեր չեն արձանագրվել: Ադրբեջանական կողմը, ի տարբերություն ղարաբաղյան կողմի, չի տարել առաքելության մասնակիցներին իր առաջատար դիրքերը: Ղարաբաղյան կողմից դիտարկման խմբին ուղեկցում էին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության եւ արտգործնախարարության ներկայացուցիչները, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ լրատվական-վերլուծական վարչությունը: