27 ապրիլի 2006 - 19:36 AMT
ԼՂՀ ԱԺ խոսնակը գոհ է Ղարաբաղի եւ Հայաստանի խորհրդարանականների նիստի արդյունքներից
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել ԼՂՀ եւ Հայաստանի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի արդյունքները, որն ավարտվել է այսօր Ստեփանակերտում: Ա.Ղուլյանը ասել է, որ օրակարգի բոլոր հարցերի շուրջ տեղի են ունեցել «արդյունավետ քննարկումներ»: Նա ընդգծել է, որ «քննարկումների արդյունքերը լավ հիմք կծառայեն երկու հանրապետությունների խորհրդարանների հետագա համագորածկցության համար», հաղորդել է «Մեդիամաքսը»: