Բուենոս Այրեսում օրինագիծ է ընդունել, ըստ որի Ապրիլի 24-ը սահմանվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին Արգենտինայի Բուենոս Այրես նահանգի Ներկայացուցիչների Պալատը միաձայն քվեարկությամբ (92 ձայն) ընդունեց օրենքի նախագիծ, որում ասվում է` Բուենոս Այրես նահանգում ամեն տարվա Ապրիլի 24-ը սահմանվում է որպես «20-րդ դարում առաջին Ցեղասպանության Հիշատակման օր, որի զոհը դարձավ հայ ժողովուրդը», հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Օրինագիծը ներկայացրեց նահանգի Ներկայացուցիչների Պալատի պատգամավոր Սերխիո Նահապետյանը: Օրենքն ուժի մեջ կմտնի նահանգի Սենատի եւ Նահանգապետի կողմից հաստատվելուց հետո:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---