Նյու Յորքի հայերը Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը կնշեն Թայմս-սքվեր հրապարակում22 փետրվարի 2014 - 15:48 AMT PanARMENIAN.Net - 2014 թվականի ապրիլի 27-ին ԱՄՆ հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ, նրանց ընկերներն ու համախոհները կհավաքվեն Նյու Յորքի Թայմս-սքվեր հրապարակում՝ նշելու Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը, հայտնում է Massis Post-ը: Ապրիլին նաև նշվելու է Հոլոքոսթի օրն ու դրան հաջորդած մյուս ցեղասպանությունները: Ելույթների հիմնական թեման լինելու են Հայոց ցեղասպանությունը հաստատող փաստերը, ժամանակակից Թուրքիայի մերժողական քաղաքականությունը, բարոյական և նյութական հատուցման պահանջը: Միջոցառումը լինելու է անվճար ու բաց, այն կնախագահեն Քոնեքթիկուտ նահանգի Հարավային համալսարանի նախագահ Մերի Փափազյանն ու դատախազ Արմեն Մաքոմբերը: Ըստ փիլիսոփայության դոկտոր, Միչիգանի համալսարանի հայկական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Դենիս Փափազյանի, 1915 թվականի կոտորածը մարդկության դեմ հանցագործություն է և հստակ համապատասխանում է Ռաֆայել Լեմկինի «ցեղասպանություն» եզրույթի սահմանումին: Փափազյանը գլխավորել է Ամերիկայի Հայկական համագումարը 1975 թվականին, երբ պարտադիր ուժ չունեցող բանաձևը, որով զանգվածային կոտորածը ցեղասպանություն էր ճանաչվում, ընդունվեց ԱՄՆ Կոնգրեսում: 1981 թվականի ապրիլի 22-ին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ռոնալդ Ռեյգանը հայ համայնքին ուղղված իր ամենամյա ուղերձում հայտարարեց. «Հայոց ցեղասպանությունն ու դրան հաջորդած մյուս ցեղասպանությունները, ինչպես և Հոլոքոսթի դասերը, երբեք չպետք է մոռացվեն»: Ըստ Փափազյանի, Բարաք Օբաման կիրառում է Մեծ Եղեռն տերմինը, որը համարժեք է ցեղասպանության եզրույթին հայերեն լեզվով: «Սակայն, այնուամենայնիվ, ԱՄՆ դիրքորոշումը նախկինի պես զգուշավոր է ցեղասպանության բառի կիրառման հարցում, քանի որ ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ Թուրքիան, լինելով Մերձավոր Արևելքի կարևոր երկիր, կօտարանա»,-ասել է Փափազյանը: Նա նաև նշեց, որ վերջին տարիներին որոշ դրական փոփոխություններ եղան թուրք առաջադեմ մտավորականության շարքերում, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ Ջեմալ փաշայի թոռը բացահայտ կերպով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Միջոցառման կազմակերպիչներն են ԱՄՆ բոլոր հայկական հասարակական ու եկեղեցական կազմակերպություններն ու միությունները: Photo: Massis Post Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |