Սաուդյան Արաբիան մտադիր է վերադարձնել սիրիական ընդդիմության բարձր մարտունակությունը24 փետրվարի 2014 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում «Ալ Քայիդայի» գլխավոր դաշտային հրամանատարներից մեկը՝ Աբու Հալեդ ալ Սուրին Հալեպի մոտակայքումմահապարտների գործողության արդյունքում սպանվել է: «Մահապարտների գոտիներ» կրող երկու իսլամիստներ թափանցել են «Ահրար ալ Շամ» խմբավորման ճամբարի տարածք, որտեղ էլ գործի դրել պայթուցիկ սարքերը: Աբու Հալեդ ալ Սուրին 90-ականներին եղել է Ուսամա բեն Լադենի զինակիցներից մեկը ու գործուղվել Սիրիա Այման ալ Զավահիրիի կողմից, որը փոխարինեց Բեն Լադենին կազմակերպության ղեկավարի դերում: Ալ Սուրիի նպատակն էր պաղեստինցիների խմբավորումների համակարգումը: Այստեղ նա ստեղծել էր իր «Ահրար ալ Շամ» խմբավորումը, որն արագ վերածվել էր սիրիական ընդդիմադիրների շարքերում ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկի: Ահաբեկչության համար ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել, հայտնում է 9tv.co.il-ը: «Ալ Քայիդան» ամենախոշոր ծայրահեղական միջազգային ահաբեկչական կազմակերպություններից է վահաբիստական ուղղվածությամբ: Այն ստեղծվել է 1988 թվականին: Կազմակերպության ստեղծման ակունքների մոտ էին Ուսամա բին Լադենն ու Այման ազ Զավահիրին: Աֆղանստանից ԽՍՀՄ զորքերը դուրս բերելուց հետո, «Ալ Քայիդան» իր պայքարն ուղղեց ԱՄՆ դեմ և ընդհանրապես արևմտյան աշխարհի դեմ: Կազմակերպության նպատակն է աշխարհիկ ռեժիմների տապալումն իսլամական երկրներում ու «Մեծ իսլամական խալիֆաթի» ստեղծումը: Քենիայում և Տանզանիայում 1998 թվականին ԱՄՆ դեսպանատների պայթեցումից հետո, նա ստացավ ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ: Բին Լադենի մահից հետո կազմակերպությունը գլխավորում է եգիպտացի Այման ազ Զավահարին: Մինչդեռ, ինչպես հայտնում է AFP-ն, Սաուդյան Արաբիան խորհրդակցություններ է սկսել Պակիստանի հետ այդ երկրի տարածքով սիրիական ընդդիմությանը հակատանկային ու զենիթային հրթիռների առաքման վերաբերյալ: Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են սիրիական ընդդիմության մարտունակությունը նոր մակարդակի բարձրացնել: ԱՄՆ-ն, հավանաբար, չի խոչընդոտի զենքի առաքումներին արաբական երկրներից, հաշվի առնելով, որ ներսիրիական հակամարտության շուրջ բանակցությունները ձախողվեցին: Սիրիական կարգավորման «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովն անցավ երկու փուլով: Այն մեկնարկեց հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում, իսկ հետո հունվարի 24-ին շարունակվեց Ժնևի Ազգերի պալատում: Երկրորդ փուլը տեղի ունեցավ փետրվարի 10-ին: Դա խոշորագույն խորհրդաժողովն էր, նվիրված Սիրիայում ստեղծված իրավիճակին: 2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն: Սիրիայի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստ են գործակցել նախօրեին ՄԱԿ ԱԽ ընդունած բանաձևի շուրջ ու հումանիտար միջանցք տրամադրել, քանի դեռ հարգվում է երկրի ինքնիշխանությունը, Սիրիայի ԱԳՆ վրա հղումով հայտնում է SANA գործակալությունը: Փետրվարի 22-ին ՄԱԿ ԱԽ-ն բանաձև ընդունեց, որով Սիրիայի կառավարությունից ու ընդդիմությունից պահանջվում է հումանիտար միջանցք ապահովել տուժածներին օգնելու համար: Փաստաթուղթը կոչ է անում բոլոր կողմերին անհապաղ վերացնել բնակելի շրջանների շրջափակումը, ներառյալ Հոմսի Հին քաղաքը, Նուբլն ու Զահրան, Մադամիան, Յարմուկը, Դերաան և այլ շրջանները: Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու հետ կապված բարդ իրավիճակը առաջնահերթ խնդիրներից մեկն է, որը քննարկվեց Ժնևի խորհրդաժողովում: Բանակցությունների արդյունքում կողմերին հաջողվել էր համաձայնության հասնել եռօրյա հումանիտար դադարի վերաբերյալ՝ Հոմս օգնություն հասցնելու համար, և քաղաքի երեխաներին, կանանց ու ծերունիներին տարհանելու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |