28 ապրիլի 2006 - 15:23 AMT
ԱՄՆ-ի կողմից հավանական է Հայաստանի ներգրավումը Իրանի հետ հակամարտության մեջ
ԱՄՆ-ն կօգտագործեն բոլոր հնարավորությունները, որպեսզի Ադրբեջանին գրավեն իրենց կողմը Իրանի դեմ դիմակայությունում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է քաղաքագետ, արեւելագետ Դավիթ Հովհաննիսյանը: «Այս տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, բնականաբար, կապված է Իրանի խնդրի հետ: Միեւնույն ժամանակ, պետք է նշել, որ Իրանը ԱՄՆ-ի համար հանդիսանում է թիվ մեկ ռազմավարական խնդիրը: Ալիեւի հետ բանակցությունները տարվելու են հարաբերությունների ամբողջ սպեկտրով. դա ե'ւ եներգապաշարների բաշխումն է, ե'ւ ԱՄՆ ազդեցությունը Կասպից տարածաշրջանում եւ շատ այլ հարցեր: Պետք է հաշվի առնել նաեւ Ադրբեջանի քաղաքական վիճակը, որպես տարանցիկ երկիր: Ի դեպ, Ադրբեջանը արդեն երկու տարի է, ինչ իր քաղաքացիական եւ ռազմական օդանավակայանները տրամադրել է Միացյալ Նահանգներին»,- նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով, այստեղ քիչ դեր չի խաղացել եւ մահմեդական գործոնը, նկատի ունենալով Ադրբեջանի ելքը Կենտրոնական Ասիա եւ Միջին Ասիա: «Հենց այդ պատճառով հանդիպումը, որի մասին Իլհամ Ալիեւը երազում էր երկար ժամանակ, տեղի ունեցավ»,- ընդգծել է Դավիթ Հարությունյանը:

Քաղաքագետը նաեւ նշեց, որ ԱՄՆ-ի կողմից հավանական է Հայաստանի ներգրավումը Իրանի հետ հակամարտության մեջ: Սակայն, նրա կարծիքով, Հայաստանի համար դա վտանգավոր չէ : «Այստեղ գործում է «թշնամու դաշնակից» սկզբունքը, սակայն Հայաստանի համար ոչ մի ահավոր բան չի լինի. մենք որոշկի հեռավության վրա կլինենք հակամարտությունից, եթե այդպիսինը ծագի»,- ընդգծել է Դավիթ Հարությունյանը: