Դամասկոսի հայ եկեղեցու առաջնորդը հանդիպել է ԱՄՆ հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ

Դամասկոսի հայ եկեղեցու առաջնորդը հանդիպել է ԱՄՆ հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտոնական այցի ընթացքում Դամասկոսում հայկական եկեղեցու առաջնորդ Արմաշ ՆալբանդյաննԱՄՆ մի շարք հայկական կազմակերպությունների ղեկավարների և Հարավային Կալիֆորնիայի կոնգրեսականների հետ քննարկել է սիրիացի քրիստոնյաների վիճակը, հայտնում է Massis Post-ը:

Եպիսկոպոս Նալբանդյանը մասնակցել է Սիրիացի հայերին օգնության կոմիտեի (SARF) կազմակերպած հանդիպմանն ու ներկա գտնվել «Սիրիա կոչվող երկիրը» մշակութային ցուցահանդեսի բացմանը:

Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության կենտրոնական կոմիտեի (SDHP), Ամերիկայի Արևմտյան ափի հայկական խորհրդի (ACA), հայ մարմնակրթական միության (Homenmen) և այլ կազմակերպությունների անդամները ողջունել են եպիսկոպոս Նալբանդյանին Փասադենայում:

Սրբազանը նաև կոնգրեսական Ջուդի Չուին է ներկայացրել իրավիճակը Սիրիայում՝ նշելով, որ երկիրը բժշկական ու ֆինանսական օգնության կարիք ունի: Արմաշ Նալբանդյանն ընդգծել է, որ սիրիական ճգնաժամը դիվանագիտական լուծում է անհրաժեշտ:

Նույն հարցով Ամերիկայի Արևմտյան ափի հայկական խորհրդի անդամներն ու եպիսկոպոս Նալբանդյանը հանդիպել են նաև Կալիֆորնիայի Վեհաժողովի քաղխորհրդի անդամ Փոլ Կևորկյանին: Եպիսկոպոս Նալբանդյանը կոնգրեսականներինհորդորել է հումանիտար օգնություն ցուցաբերել սիրիացի քրիստոնյաներին ու շնորհակալություն հայտնել ACA-ին հանդիպումների համար, որոնց ընթացքում քննարկվել են ոչ միայն սիրիահայերի, այլև բոլոր սիրիացիների համար կարևոր հարցեր:

2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 115 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնըսիրիական տարածքումփախստական դարձել, երկու միլիոն մարդ փախել հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչև պատերազմը 20 միլիոն էր:

Երկու տարում Սիրիայում 68 հայ է զոհվել: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչև պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ մոտ 10 հազար սիրիահայ հաստատվել է Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում 65 հայ է զոհվել:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---