28 ապրիլի 2006 - 16:53 AMT
Ռուս փորձագետը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դանդաղ ընթացող է անվանել
Ադրբեջանական դիվանագիտությունը քիչ լծակներ ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա ազդելու համար: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՌԳԱ Միջազգային տնտեսագիտության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտական աշխատող Ալեքսանդր Կռիլովը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նման է իսրայել-պաղեստինյան կամ տայվանյան հակամարտությանը, որոնք կարգավորում չեն ստանում արդեն մի քանի տասնյակ տարի: «Ես դրանք կանվանեի դանդաղ ընթացող, որոնք մոտ ապագայում չեն կարգավորվի: Լինում են բանակցություններ, ժամանակ առ ժամանակ դրանք ընդհատվում են, բայց հետո ամեն բան գնում է իր հունով»,- նշել է նա: Միեւնույն ժամանակ, ռուս դիվանագետը գտնում է, որ հակամարտության կարգավորման վրա չեն ազդի ԱՄՆ-ի եւ Արբեջանի հարաբերությունները Իրանի խնդրի տեսակետով: