ԵՄ խորհրդատվական խումբը 2014 թ. հետո չի աշխատի Հայաստանում25 փետրվարի 2014 - 16:10 AMT PanARMENIAN.Net - ԵՄ խորհրդատվական խումբը 2014 թ. ավարտին կդադարեցնի իր գործունեությունը Հայաստանում, սակայն ԵՄ-ն կշարունակի աջակցել երկրին այն ոլորտներում, որտեղ կողմերը սերտորեն համագործակցում են, հայտնել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, հայտնում է «Նովոստի-Արմենիան»: Եվրամիության խորհրդատվական խումբ Հայաստան գործուղելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցի ժամանակ 2008 թվականի նոյեմբերին: Խմբի նպատակն էր խորհրդատվական աջակցություն ցուցաբերել ՀՀ պետական մարմիններին, որպեսզի երկիրն արդյունավետ իրագործի Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագիրը: «Խորհրդատվական խմբի գործունեության դադարեցումը կարող է մտահոգություն առաջացնել,սակայն ցանկանում եմ հայտնել, որ Եվրամիությունը պարտավորվում է շարունակել աջակցությունը Հայաստանին»,-ասել է Հրիսթեան խորհրդատվական խմբի հերթական նիստի ժամանակ: Նա հավելել է, որ խմբի աշխատանքը Հայաստանում չափազանց արդյունավետ էր, սեղմ ժամկետում հաջողվեց զգալի առաջընթացի հասնել մի շարք ոլորտներում: Սակայն, ըստ Հրիսթեայի, որոշ խնդիրներ դեռ լուծում են պահանջում և աշխատանքային ծրագիրը, որ դեռ մինչև տարեվերջ պետք է իրականացնի խումբը, ուղղված է նաև այդ խնդիրների լուծմանը: Իր հերթին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ արդյունավետ համագործակցությունն ԵՄ հետ շարունակվում է նաև այժմ, որի վկայությունն են իրականացվող բարեփոխումներն ու մի շարք ծրագրերի կատարումը: Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Եվրամիությունը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է, իսկ համատեղ հայտարարությունը, որն արվեց Վիլնյուսում անցյալ տարվա նոյեմբերին, վկայում է լավ աշխատանքի մասին: «Մենք պատրաստ ենք շարունակել բարեփոխումներն, ուղղված Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, քանի որ այդ բարեփոխումներից առաջին հերթին կշահի մեր հանրությունը»,-ասել է Շարմազանովը: Նա հավելել է, որ ԵՄ հետ համագործակցության շրջանակում Հայաստանում իրականացվել են քաղաքական ու օրենսդրական բարեփոխումներ, ԵՄ հետ համաձայնագիր է կնքվել մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման ու ռեադմիսիայի մասին, մեծ աշխատանք է կատարվել եվրոպացի խորհրդատուների հետ: 2013 թ. վերջին եռամսյակի հաշվետվության մեջ ասվում է, որ ԵՄ խորհրդատվական խումբը խորհրդատվական ծառայություններ է տրամադրել այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, միգրացիան, ժողովրդավարական կառավարումը, պայքարը թրաֆիքինգի դեմ, վկաների պաշտպանությունը, պրոբացիոն ծառայության ներդրումը Հայաստանում, հակակոռուպցիոն միջոցառումները: Բացի այդ խորհրդատուների մասնակցությամբ մշակվել է այցերի կազմակերպման ու ԱԺ-ում տեղեկատվական կենտրոնի ստեղծման հայեցակարգը: 2014 թվականին խումբը կաշխատի ռազմավարական ծրագրերի ու բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Հունվարի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել էր միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում, որից 150 պետք է իրականացվի մինչ ՄՄ-ին անդամակցելը: Դեկտեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ստորագրվել էր ՄՄ-ին Հայաստանի միանալու որոշումն ու միջոցառումների ծրագիրը՝ Ճանապարհային քարտեզը: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Օրերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Մաքսային միությանն անդամակցելու համար նախատեսված միջոցառումների գրեթե կեսը Հայաստանն արդեն իրականացրել է: «Այսօրվա դրությամբ չկատարված միջոցառումներ չունենք, և, ըստ մեր գնահատականի, ՄՄ ճանապարհին նախատեսված աշխատանքների 50 տոկոսը Հայաստանն արդեն կատարել է»,- ասել է վարչապետը: Photo: armenianleaders.wordpress.com Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին |