ԱԽ քարտուղար հաստատել է` ՌԴ-ն հայերի համար կմեղմացնի միգրացիոն քաղաքականությունը

ԱԽ քարտուղար հաստատել է` ՌԴ-ն հայերի համար կմեղմացնի միգրացիոն քաղաքականությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կմեղմացնի միգրացիոն քաղաքականությունը հայերի համար, փետրվարի 25-ին լրագրողներին ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «Այս պահի դրությամբ կողմերը պայմանավորվածության են հասել Հայաստանում ու Ռուսաստանում միջգերատեսչական աշխատանքային խմբերի ձևավորման մասին, այդ խնդիրը սեղմ ժամկետում ուսումնասիրելու համար»,- ասել է Բաղդասարյանը Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի նիստի ավարտին, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

2014-ի հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտել միգրանտների մասին օրենքի ուղղումները: Համաձայն դրանց, մուտքի արտոնագիր չունեցող քաղաքացիները կկարողանան ՌԴ տարածքում մնալ 90 օրից ոչ ավելի: Ընդ որում, նրանք կարող են կրկին երկիր այցելել 180 օրից: Մինչև այս օտարերկրյա քաղաքացիներն 90 օր անցկացնելով Ռուսաստանում, կարող էին մեկնել հայրենիք, և մի քանի օրից կրկին վերադառնալ ՌԴ:

Դաշնային միգրացիոն ծառայությունը հայտարարել էր, որ այս քայլը թույլ կտա կրճատել ապօրինի միգրանտների հոսքը երկիր, որոնց քանակն արդեն հասնում է 3,5 մլն: Օրերս ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նամակ էր հղել իր ռուսաստանցի գործընկեր Նիկոլայ Պատրուշևին, որտեղ հույս էր հայտնում, թե Ռուսաստանը կվերանայի Հայաստանի համար վիզային ռեժիմը: Այսօրվա դրությամբ Երևանը ոչ մի արգելք չի սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար: «Հայաստանն ըմբռնումով է մոտենում ՌԴ ձեռնարկած միջոցներին ապօրինի միգրացիայի դեմ պայքարելու համատեքստում, սակայն հաշվի չեն առնված Մոսկվայի ու Երևանի համատեղ ինտեգրացիոն քաղաքականության կարևոր նրբությունները»,- ասվում էր Բաղդասարյանի նամակում:

ԱԽ քարտուղարը նշել էր, որ Ռուսաստանում մի քանի հարյուր հազար հայ է բնակվում, որոնց վերաբերվում է այս խնդիրը, ուստի այն պետք է լուծվի սեղմ ժամկետում: Նա հայտնել էր նաև, որ աշխատանքային խմբերի առաջին հանդիպումն առաջիկա օրերին է:

Ինչպես նախօրեին հայտնել էր ռուսական REX գործակալությունը, Հայաստանն ու Ռուսաստանը վերանայում են առանց մուտքի արտոնագրերի մասին 2000 թվականի երկկողմ համաձայնագիրը։

Մասնավորապես, որոշում է կայացվել փոփոխություններ կատարել համաձայնագրի 4-րդ հոդվածում՝ Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիներին թույլատրելով ժամանակավորապես գտնվել տվյալ երկրների սահմաններում 180 օրից 150 օրվա ընթացքում: Նման արձանագրությունը փաստացի դադարեցնում է Ռուսաստանում միգրանտների բնակության վերաբերյալ 2014-ի հունվարի 1-ից գործող նոր կարգը։

Համաձայնագրում փոփոխությունները ենթադրում են, որ մուտք գործելուց 5 ամիս անց լքելով Ռուսաստանը, վերադառնալ կթույլատրվի արդեն մեկ ամսից։ Այդ փոփոխությունները կատարելու մասին արձանագրությունն այժմ հաստատվում է ՀՀ ու ՌԴ համապատասխան մարմիններում:

2014-ի փետրվարի 10-ի դրությամբ Հայաստանի 31,5 հազար քաղաքացու համար մուտքը Ռուսաստան արգելված է, օրերս տեղեկացրել էր Հայաստանում ՌԴ դեսպանատան աշխատակից Սվետլանա Ստեպանովան՝ հավելելով, որ վերջին 1,5 ամսվա ընթացքում ևս 8100 մարդու մուտք է արգելվել: Կան նաև «ռիսկային խմբեր», որտեղ 170 հազար քաղաքացի է ներառված:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 22-ին հայտարարել էր, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շուրջ բանակցությունների արդյունքում ՌԴ միգրացիոն քաղաքականության մեջ հնարավոր են փոփոխություններ:

Օրերս Ռուսաստանի միգրացիոն ծառայությունն ու էկոնոմիկայի նախարարությունն օրինագիծ էին մշակել, որով առաջարկվում է Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրել այն օտարերկրացիներին, որոնք մինչև 10 մլն ռուբլի են ներդրել ՌԴ էկոնոմիկայի մեջ, ինչպես նաև ՌԴ քոլեջներն ու բուհերն ավարտած օտարերկրացի շրջանավարտներին, որոնք առնվազն 3 տարի աշխատել են Ռուսաստանում։ Այժմ պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու համար հիմնականում կարող են դիմել կամ այն օտարերկրացիները, որոնց ամուսինը ՌԴ քաղաքացի է, կամ նրանք, ովքեր ծնվել են նախկին ԽՍՀՄ տարածքում ու քաղաքացիություն չունեցող անձինք են: ՌԴ քաղաքացիության համար, օրինակ, կարող են հավակնել այն գործարարները, որոնք առնվազն 3 տարի աշխատել են ՌԴ-ում, եթե նրանց ամսական հասույթը 10 մլն ռուբլուց պակաս չի եղել:

Բացի այդ, քաղաքացիություն կկարողանան ստանալ այն ներդրողները, որոնց բաժնեմասը ՌԴ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում առնվազն 10 տոկոս է: Ընդ որում կանոնադրական կապիտալը պետք է կազմի առնվազն 100 մլն ռուբլի:

«ՌԴ քաղաքացիության մասին» օրենքի 14 հոդվածի ուղղումները, որոնք առնչվում են քաղաքացիության տրամադրման պարզեցված կարգին, արդեն քննարկվել են կառավարությունում և, հավանաբար, շուտով կներկայացվեն ՌԴ Պետդումայում: Ինչպես ասվում է բացատրական գրությունում, ուղղումները մշակվել են 2012-2015 թթ. պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգի իրականացման շրջանակում: Ըստ դրա, խնդիրներից մեկը «տարբեր մասնագետների, ձեռնարկատերերի ու ներդրողների վերաբնակեցումն է մշտական բնակության նպատակով, ինչպես նաև պահանջված մասնագիտություններ ունեցող երիտասարդների խթանումը»:

Այժմ պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու համար հիմնականում կարող են դիմել կամ այն օտարերկրացիները, որոնց ամուսինը ՌԴ քաղաքացի է, կամ նրանք, ովքեր ծնվել են նախկին ԽՍՀՄ տարածքում ու քաղաքացիություն չունեցող անձինք են: Փաստաթուղթն առաջարկում է հաշվի առնել եվրոպական փորձը: Օրինակ, Ավստրիայում պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու հավակնորդը պետք է առնվազն 6 մլն եվրո ներդնի երկրի տնտեսության մեջ, Բուլղարիայում՝ առնվազն 512 հազար եվրո գերակա ներդրման ոլորտում:

ՌԴ քաղաքացիություն առաջարկվում է տրամադրել ավելի փոքր գումարի դիմաց: Օրինակ, կարող են հավակնել այն գործարարները, որոնք առնվազն 3 տարի աշխատել են ՌԴ-ում, եթե նրանց ամսական հասույթը 10 մլն ռուբլուց պակաս չի եղել: Բացի այդ, քաղաքացիություն կկարողանան ստանալ այն ներդրողները, որոնց բաժնեմասը ՌԴ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում առնվազն 10 տոկոս է: Ընդ որում կանոնադրական կապիտալը պետք է կազմի առնվազն 100 մլն ռուբլի:

Մեկ այլ նորամուծություն վերաբերում է օտարերկրացի ուսանողներին, որոնք 2002-ի հուլիսի 1-ից մասնագիտական կրթություն են ստացել և քաղաքացիության համար դիմելու պահին արդեն առնվազն 3 տարի աշխատել են ՌԴ-ում:

2013-ին Հայաստանի 670 հազար քաղաքացի էր մտել Ռուսաստան: Դա 20%-ով ավելի էր 2012-ի ցուցանիշից՝ 540 հազարից: Ըստ նախորդ տարվա տվյալների, ՌԴ-ում պաշտոնապես աշխատել է մոտ 130 հազար Հայաստանի քաղաքացի, ինչը 4%-ով ավելի է 2012-ի թվերից: Նույն ժամանակահատվածում ՌԴ-ում աշխատելու համար հայաստանցիները 37,2 հազար աշխատանքի թույլտվություն ու 92,5 հազար պատենտ են ձևակերպել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---