28 ապրիլի 2006 - 16:56 AMT
Ռուսաստնի դիրքորոշումը Ամերիկա-Իրան դիմակայության մեջ դեռ չեզոք է
«Ռուսաստնի դիրքորոշումը Ամերիկա-Իրան դիմակայության մեջ դեռ չեզոք է: ՌԴ-ն, ինչպես հայտնի է, իրանական միջուկային ծրագրի հարցում հիմք է վերցնում ՄԱԳԱՏԵ-ի գնահատականը»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ ունեցած զրույցում հայտարարել է ՌԳԱ Միջազգային տնտեսագիտության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտական աշխատող Ալեքսանդր Կռիլովը:

Նրա խոսքերով, եթե ԱՄՆ-ն այնուամենայնիվ կվճռեն ռմբակոծել Իրանը, ինչպես Յուգոսլավիան, ապա Ռուսաստանը պետք է արձագանքի, քանի որ ԱՄՆ-ի` Իրաքում ագրեսիայի ժամանակ Ռուսաստանի վերաբերմունքը մեղմ էր: «Իրանի ողջ դժբախտությունը նրանում է, որ նա արդեն գրեթե դաշնակից չունի: Սակայն դեռ կա իսլամական գործոնը, որը կարող է գործել որպես Իրանի հետ համերաշխության նշան, եւ այդ դեպքում ամբողջ աշխարհով կարող է ահաբեկչությունների ալիք անցնել: Մենք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանը նույնպես չարիք է մարմնավորում մահմեդական ծայրահեղականների համար, եւ 2001 թվականի սեպտեմբերի 11-ը կարող է կրկնվել Մոսկվայում»,- ընդգծել է Ա. Կռիլովը: