28 ապրիլի 2006 - 17:55 AMT
Ադրբեջանական համայնքի առկայությունը չի ազդում Ղարաբաղի հարցով Վրաստանի դիրքորոշման վրա
«Վրաստանը բազմակողմանի արտաքին քաղաքականություն ունի: Իսկ Ռուսաստանի հետ մենք ոչ միայն աշխարհագրական հարեւարներ ենք, այլեւ մենք շփման բազմաթիվ կետեր ունենք պատմության, մշակույթի, զուտ մարդկային հարաբերությունների մակարդակով»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեն: Նրա խոսքերով, ոչ մի տարօրինակ բան չկա Վրաստանի արեւմտյան կողմնորոշման մեջ, քանի որ նոր Ռուսաստանը եւս ուղղություն է վերցրել դեպի արեւմտյան ժողովրդավարական արժեքներ:

Տարածաշրջանային հակամարտությունների մասին խոսելով, Հայաստանում Վրաստանի դեսպանը նշեց, որ Վրաստանի տարածքում առկա չկարգավորված հակամարտությունները եւ ադրբեջանական համայնքի առկայությունը ոչ մի կերպ կապված չեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: