Առէկսիմբանկը մեկ հպումով վճարումներ կատարելու համակարգ է գործարկում27 փետրվարի 2014 - 22:51 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին ժամը 17:19 րոպեին «Առէկսիմբանկի» ու VISA-ի համագործակցության շնորհիվ Հայաստանում առաջին անգամ մեկ հպումով անկանխիկ վճարում է իրականացվել` սկիզբ դնելով երկրում VISA Paywave համակարգի գործարկմանը: Այսպիսով` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն, հավատարիմ մնալով նորարար տեխնոլոգիաների կիրառման մեջ Հայաստանում առաջատարի իր կոչմանը, առաջինն է Հայաստանում մեկնարկել Visa Paywave ոչ կոնտակտային վճարման տեխնոլոգիան ու նախատեսում է արդեն 2014-ի ամռանը անկանխիկ վճարման քարտերի սպասարկման հնարավորությամբ վճարային տերմինալների տեղադրումը առևտրի տարբեր կետերում: Visa Paywave-ով առաջին, մի քանի վայրկյանում իրականացված գործարքը տեղի է ունեցել Երևանում գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետներից մեկում: Մինչև 10 հազար դրամ գործարքի դեպքում առանց PIN-կոդ մուտքագրելու, առանց անդորրագիր ստորագրելու, քարտը (անգամ դրամապանակի մեջ) պարզապես վճարային ոչ կոնտակտային տերմինալին մոտեցնելով վճարում կատարելու հնարավորությունը մինչև ամառ կունենան միայն Հայաստանի այցելուները` զբոսաշրջիկներ, գործարարներ և այլք, իսկ արդեն ամռան ամիսներից «Առէկսիմբանկը» ակնթարթային վճարման քարտեր կթողարկի նաև իր հաճախորդների համար: «Առէկսիմբանկի» ոչ կոնտակտային վճարային տերմինալներով վճարումներ կատարել կարելի է ցանկացած բանկի թողարկած VISA Paywave քարտերով: Բանկի գլխավոր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, լրագրողների հետ զրույցում ընդգծելով, որ «Առէկսիմբանկը» առաջինն է Հայաստանում դարձել VISA ընկերության անդամ, թողարկել VISA պլաստիկ քարտեր, գործարկել ինտերնետ-էքվայրինգ բանկային նախագիծն, նշեց, որ նույն տրամաբանությամբ առաջինն են գործարկում նաև VISA Paywave-ը: «Հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերությունների ստեղծման մեր ռազմավարությունում կարևորագույն տեղ է զբաղեցնում սպասարկման որակը և արագությունը, այդ իսկ պատճառով մեր հաճախորդների համար քարտի մեկ հպումով անկանխիկ վճարումների իրականացումը Visa Paywave համակարգի օգտագործմամբ ունի ակնհայտ առավելություններ` նախ և առաջ դա հարմարավետությունն է ամենօրյա գնումներ կատարելիս, անվտանգությունը և ժամանակի տնտեսումը»,- շեշտեց Խաչատրյանը: Նոր համակարգի ներդնողները համոզված են` այն բազմաթիվ առավելություններ է տալու նաև առևտրային կազմակերպություններին` պարզեցնելով վճարմանը ընթացքը, նվազեցնելով կանխիկ գործարքների կազմակերպման հետ կապված ծախսերն ու հերթերը սպասարկման կետերում: «Այսօր մեր գործընկեր «Առէկսիմբանկի» ջանքերի շնորհիվ Հայաստանը միացավ աշխարհի 50 երկներին, որոնց քաղաքացիներն անկանխիկ վճարման տեխնոլոգիայի առավելություններից օգտվելու հնարավորություն ունեն, ներառյալ նախկին ԽՍՀՄ երկրներից Ռուսաստանը, Ղազախստանը, Ուկրաինան, Բելառուսը և Վրաստանը»,- PanARMENIAN.Net ին ասաց VISA-ի կովկասյան երկրների տարածաշրջանային ներկայացուցիչ Իրինա Կամխաձեն: Visa Paywave քարտերում կա չիպ և ալեհավաք, որոնք թույլ են տալիս ռադիոալիքին փողանցել ոչ կոնտակտային հաշվարկային սարքին վճարման մասին տեղեկատվություն: Քարտերը համապատասխանում են VISA համակարգին բնորոշ անվտանգության բարձր ստանդարտներ` ծածկագրված կոդի առկայության շնորհիվ: VISA ընկերության ԱՊՀ երկրներում ու հարավ-արևելյան Եվրոպայում նորարար վճարային համակարգերի ներդրման ավագ մասնագետ Անդրեյ Շերբինը PanARMENIAN.Net ին ասաց, որ Visa Paywave քարտերի կիրառման փորձը ցույց է տվել, որ մեքենայությունների թիվը նվազագույնի է հասնում: 2014-ի սկզբի դրությամբ «Առէկսիմբանկը» թողարկել էր 12 հազար VISA միջազգային վճարային քարտ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում |