Սիրիա. Կառավարական բանակի ու ապստամբների միջև մարտերը շարունակվում են

Սիրիա. Կառավարական բանակի ու ապստամբների միջև մարտերը շարունակվում են

PanARMENIAN.Net - Դամասկոս գավառում Աս Սաքֆաթի ու մարմարի հանքերի շրջանում մեծ քանակությամբ ահաբեկիչներ են ոչնչացվել, շարքից դուրս է բերվել 23 մմ զենիթային գնդացիրը: Ջեբադին ու Աս Սարհա ավանների միջև հարձակման են ենթարկվել զինյալ խմբավորումները, որոնց անդամներից շատերը սպանվել են կամ վիրավորվել:

Դերաա քաղաքում փոխհրաձգության արդյունքում զինծառայողները ոչնչացրել և վիրավորել են մի քանի գրոհայինների: Ադրա Ալ Բալյադ շրջանում ոչնչացվել է բուլդոզերը, որի օգնությամբ ահաբեկիչները բարիկադներ էին սարքում փողոցներում:

Հալեպի թաղամասերում բազմաթիվ գրոհայիններ են ոչնչացվել զենքի հետ միասին: Տասնյակ ահաբեկիչներ են ոչնչացվել նաև Կենտրոնական բանտի շրջակայքում: Հոմս գավառի արևելքում բանակայինները ոչնչացրել են գրոհայիններին, որոնք փորձել են ներխուժել Ջուբ ադ Ջարրահ և Ալ Մասուդիա գյուղերը: Երկաթուղու մոտ ոչնչացվել են զինյալ խմբավորման անդամներ:

Բանակայինները Դերաա գավառում կասեցրել են ահաբեկիչների մուտքը ռազմական օբյեկտ և ոչնչացրել են նրանց: Հոմսում ահաբեկիչները հրթիռակոծել են Աքրամի թաղամասը: 5 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել: Վնասվել են ավտոմեքենաներ և խանութներ, ինչպես նաև բնակելի տուն: Հոմս գավառում ականանետների գնդակոծությանն է ենթարկվել Ալ Հավաշ ավանը, երկու բնակիչ վիրավորվել է:

Դամասկոսում «Ալ Ֆրանսի» կենտրոնական հիվանդանոցի մուտքի մոտ գործի է դրվել պայթուցիկ սարքը: Մի աղջիկ է զոհվել, ևս 20 մարդ տուժել է, այդ թվում կանայք ու երեխաներ: Վնասվել է նաև հիվանդանոցի շենքը, մոտակա խանութներն ու կայանված մեքենաները: Դամասկոսի արվարձանում Հարասթա քաղաքում ականանետներով գնդակոծվել է ոստիկանական հոսպիտալն ու «Ալ Բիրունի» ուռուցքաբանական կենտրոնը: Տուժել է 6 մարդ: Մինչդեռ Սիրիայի Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, ԱԳ և էմիգրանտների գծով նախարար Վալիդ ալ Մուալեմն ընդունել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության և ՄԱԿ համատեղ առաքելության հատուկ համակարգող Սիգրիդ Քաագին:

Հանդիպմանը խոսվել է ձեռք բերված առաջընթացի մասին քիմիական զենքի ոչնչացման գործում և Սիրիայի ու ՄԱԿ համագործակցության ամրապնդման մասին: Ալ Մուալեմը հաստատել է, որ Սիրիան կատարել է քիմզենքի ոչնչացման իր պարտավորությունները: Նա հորդորել է չքաղաքականացնել այս գործընթացը և ուշադրություն դարձնել Սիրիայում ստեղծված բարդ իրավիճակի վրա: Իր հերթին Քաագը բարձր է գնահատել Սիրիայի ու ՔԶԱԿ համագործակցությունը և կրկին պատրաստակամություն է հայտնել բոլոր ջանքերը գործադրել սիրիական քիմիական արսենալի ոչնչացման ծրագրի հաջող իրականացման համար, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:

Սոցիալական հարցերի նախարար, Գերագույն հումանիտար հանձնաժողովի ղեկավար Քինդա աշ Շամաթը հաստատեց ՄԱԿ կազմակերպությունների հետ համագործակցելու պատրաստակամությունը, ելնելով Սիրիայի և միջազգային կազմակերպության միջև կնքված համաձայնությունից: Հանձնաժողովի նիստում Աշ Շամաթը հայտարարել է, որ գոյություն ունի երկրի բոլոր գավառներում հումանիտար բեռները բաշխելու ծրագիր: Նա նշել է, որ որոշ շրջաններում ահաբեկիչները խոչընդոտում են հումանիտար բեռներով շարասյուների երթևեկությանը:

Դամասկոսի գավառի գործադիր կոմիտեի ղեկավարի տեղակալ Ռաթեբ Ադասը նշել է, որ Բարձրագույն հումանիտար հանձնաժողովի բաժանմունքը գավառներում համագործակցում է տեղական ինքնակառավարման նախարարության, Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության ու հասարակական կազմակերպությունների հետ՝ օգնություն տրամադրելով շուրջ 177 հազար ընտանիքների, որոնցից 6 հազարը գտնվում են ժամանակավոր բնակության կենտրոններում:

ՌԴ ՌԾՈւ Գլխավոր շտաբում աղբյուրը հայտնել է, որ Բալթյան նավատորմի մեծ դեսանտային «Կալինինգրադ» ու «Մինսկ» նավերը միացել են Միջերկրական ծովի տարածքը պարեկող ՌԴ ծովային ուժերին: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Արևմտյան ռազմական շրջանի կործանիչ ավիացիան մարտական պատրաստության ստուգման շրջանակում մարտական հերթապահություն է իրականացնում՝ պաշտպանելով ՌԴ օդային տարածքը սահմանամերձ շրջաններում:

2013 թ. սեպտեմբերի 10-ին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը հավանության է արժանացել պաշտոնական Դամասկոսի կողմից: ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 27-ին միաձայն հավանություն տվեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին: Բանաձևի տեքստն ընդունվեց Ռուսաստանի և ԱՄՆ ինտենսիվ բանակցությունների արդյունքում: Նրա հիմքում 2013թ. սեպտեմբերի սկզբին Ժնևում ընդունած համաձայնությունն է:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---